Տեսանյութ․ Հատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին

Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության գումարը, չի վճարելու ջրի գումարը, դա վճարելու է աղքատության հաղթահարման հիմնադրամը, այս մասին հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վերջին խոստումը։ Կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ երաշխավորում է, բոլոր տնտեսական ծրագրերը, որոնք ներկայացրել են վերջին ամիսների ընթացքում։

«Հանրապետություն»–ը հայց է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանին» ընտրություններին մասնակցելը արգելելու հարցը քննելու պահանջով։ «Մենք պահանջում ենք, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինի ընտրությանը մասնակցության որոշումը, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչելու։ Երկրորդ կետով եթե ԿԸՀ-ն գտնի որ իր որոշմամբ անվավեր ճանաչելու հիմքերը բավարար … Read more

Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներովշ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ իր ձեռքում պահելով կառավարման ղեկը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս … Read more

Տեսանյութ.Մի վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների. Սամվել Կարապետյանը՝ պետական աշխատողներին

Մի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների:  Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիմելով պետական աշխատողներին: «Տարբեր իշխանական օղակներ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ պարտադրելով ընտրել Նիկոլ Փաշինյանին: Նրանք սպառնում են Ձեզ աշխատանքից հեռացնել, կամ խնդիրներ ստեղծել»:

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել

Հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ «Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար»,- նշել է նա: Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց … Read more

Տեսանյութ Գնա ընտրության, երկրում փոփոխություն բեր. Նարեկ Կարապետյանը դիմեց Երևանին և ՀՀ մարզերին

Մեր երկիրը վճռորոշ փուլի մեջ է, մենք պետք է կարողանանք շրջադարձ կատարենք այս անկումից: Գնա՛ ընտրության, երկրում փոփոխություն բեր. Նարեկ Կարապետյանը դիմեց Երևանին և ՀՀ մարզերին:

Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հանձնաժողովների մի քանի ՔՊ-ական նախագահներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԸԸՀ-ներ: Հասկանալի պատճառներով, չենք հրապարակում նրանց անունները, սակայն մտերիմներին նրանք պարզաբանել են, որ հանրահավաքը մեծ արձագանք է առաջացրել իշխող թիմում, եւ իրենք էլ մտավախություն ունեն, որ ՔՊ-ն չի անցնի, ուստի ապահովագրում են … Read more

Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու

Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու, բանավեճի ժամանակ այս մասին հայտարարել է Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին։ «Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու։ Նա արդեն զգալով իշխանության կորստի վախը՝ մի քանի տեխնոլոգիական հնարք է կատարում, որ ժողովրդավարության դեմ քայլեր անելով … Read more

Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ

Ռուսաստանը խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ, ասել է Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Անկախ նրանից, թե Հայաստանը որ ուղին կընտրի, Ռուսաստանը կպահպանի այդ երկրի հետ հարաբերությունները։ ԵՄ-ին անդամակցության մասին Հայաստանում օրենքի ընդունումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանում։

Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ

Հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սպառնաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Ի պատասխան Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հարցին, թե եթե իրենք չհաղթեն, արդյոք Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան։ Նիկոլ Փաշինյանն … Read more