Շաբաթական մինչև 14 թռիչք․ «Turkish Airlines»-ը սկսում է Ստամբուլ-Երևան չվերթերը

«Turkish Airlines» ավիաընկերությունը մարտի 11-ից չվերթեր կգործարկի Ստամբուլ-Երևան ուղղությամբ՝ հաճախականությունը հասցնելով շաբաթական 14 թռիչքի։ Տեղեկությունը հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Ստամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10–ի, հունիսի 15-ից՝ շաբաթական 14–ի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ … Read more

Լիդյա Մանթաշյան․ ՔԿ նախագահը և Գլխավոր դատախազը հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ չկան քրվարույթում

18 արդարների գործով առանցքային կարևորության փուլ է` պաշտպանները ներկայացնում են հետազոտման ենթակա ապացույցների ծավալը: Այս մասին գրել է գործով անցնող Լիդյա Մանթաշյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հետաքրքիր մանրամասներ են պարզվում. – Կա’մ ԱԱԾ-ում պայծառատեսներ ու ժամանակի մեքենա ունեցողներ են աշխատում, կա’մ Երևան քաղաքի ԸԻ քրեական դատարանը հետին ամսաթվով թույլտվություններ է տալիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու … Read more

Փելոսի․ Խորապես հիասթափեցնող է, թե ինչպես է փոխնախագահ Վենսը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը

Երբ ես 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր Կոնգրեսի պատվիրակությունը կանգնած էր Ծիծեռնակաբերդում և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։ Այս մասին X–ի իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին նախագահ Նենսի Փելոսիին։ Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ … Read more

Քրեական հետապնդման ենթարկված Սրբազան Հայրերը Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար

Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետը երեկ Aysor.am-ին ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն Aysor.am-ին ասաց, որ Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։ «Այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, հանձնախումբը որոշումներ կկայացնի»,- նշեց Տեր … Read more

Նման նախարարի դեպքում Բաքվին նույնիսկ հետախուզություն պետք չէ. Պապիկյանը ցույց տվեց սահմանին ամրացված տարածքները

Վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար, կառուցվել են ամրացված շրջաններ, կատարվել են ինժեներական մեծածավալ աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութը։ «Մեր գործընկերների նկարահանող խմբի հետ միասին ձեզ ենք ներկայացնում կատարված աշխատանքի մի մասը։ Այժմ գտնվում ենք այդպիսի ամրացված շրջաններից մեկում, … Read more

Հովնան սրբազանը կա՛մ պետք է ճիշտ տեղում կանգնի, կա՛մ կհեռացվի․ բողոքի ակցիա՝ Բըրբանքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա ՝ ընդդեմ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան սրբազանի և ի աջակցություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Ներկաների խոսքով՝ Հովնան սրբազանի դեմ է, որը միացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» ծրագրին։ «Նրան սրբազան էլ չեմ ուզում ասել, քանի որ ազգային հիմքերի վրա կանգնած սրբազաններն այսօր քաղբանտարկյալներ … Read more

Կոպիրկին․ ՌԴ-ն մնում է ՀՀ-ի էներգետիկ անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նրա խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր շրջափուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտության ֆոնին, որն իր վրա … Read more

Սիրանուշ Սահակյան․ Չգիտենք՝ Ռուբեն Վարդանյանին թույլ տվե՞լ են վերջին խոսք ասել, թե ոչ

Այսօր Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով վերջին հերթական նիստը, պետք է նրան տրվեր վերջին խոսքի հնարավորություն, բայց քանի որ բացառապես պաշտոնական լուսաբանման միջոցով ենք տեղեկանում գործընթացից, չենք կարող հստակ ասել՝ արդյոք այդ իրավունքը թեկուզ ձևական առումով տրվել է և ինչպիսի ելույթ է ունեցել Ռուբեն Վարդանյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների … Read more

Փաշինյան․ ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը

Հայկական երկաթուղու՝ ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում որոշակիորեն մեզ զրկում է մրցակցային առավելությունից։ Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միջազգային լարված համատեքստի պատճառով և այն հանգամանքի բերումով, որ ՀՀ սեփականություն հանդիսացող երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, մենք զգում ենք, որ այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք պետք է … Read more

Փաշինյան․ Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում

Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք նաև ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում՝ մենք չենք վիճելու ձեզ հետ, վիճաբանության, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք … Read more