Սուրենյանց․ Վենսի հայտարարությունները կոպիտ միջամտություն են ՀՀ ներքաղաքական կյանքին

Հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից խիստ վտանգավոր են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարությունները, որոնցով նա կոպտորեն միջամտեց ՀՀ ներքաղաքական կյանքին։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահի անդրադարձը, թե Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և խաղաղության գործընթացը պետք է կյանքի կոչվի այդ համատեքստում, ուղիղ աջակցություն … Read more

Ղազինյան․ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են նվազեցնելու ՀԷՑ-ի շուկայական արժեքը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր հոլդինգը» չի համաձայնի այն ցածր գնով վաճառել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նվազեցնեն ընկերության շուկայական արժեքը։ «Եթե հիշում եք, վարչապետը հայտարարում էր, որ հնարավոր է … Read more

«Ուժեղ Հայաստան»․ Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը

Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ընտրություններից հետո կբարձրանա, եթե հաղթանակ տանի գործող իշխանությունը։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունները ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայանի) համար նախատեսել են, ինչպես իրենք են հայտարարում, … Read more

Փաստաբան․ Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակները խուզարկելու որոշումները բողոքարկվել են

Օրեր առաջ Դատարանի ոչ իրավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի և բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի ի թիվս այլնի հետևյալ կարևոր երկու հանգամանքներ. … Read more

2025 թվականին հայկական բանկերն իրենց շահույթի ավելի քան 90%-ը վերաներդրել են բիզնեսում

Հայաստանյան բանկերը 2025 թվականին իրենց շահույթի ավելի քան 90%-ը վերաներդնել են բիզնեսում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ 2025 թվականին հայաստանյան բոլոր բանկերի մաքուր շահույթը միասին վերցրած կազմել է 421 մլրդ դրամ, ինչը մոտ 160 մլն դոլարով շատ է, քան 2024 թվականին։ Դրանից միայն 20 միլիարդն են որպես շահաբաժին … Read more

Փորձագետ․ Հայաստանի իշխանությունները պետք է քննարկեն TRIPP նախագիծը ԵԱՏՄ-ի շրջանակներում

Տնտեսական առումով TRIPP նախագիծը Հայաստանին առանձնակի եկամուտ չի բերի։ Նման կարծիք է հայտնել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, կառույցի տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Անանյանը նշել է, որ դեռ այն ժամանակ, երբ նախագծի մասին քիչ բան էր հայտնի և ենթադրվում էր, որ այն անցնելու է էստակադայով, կատարվել էր հաշվարկ։ … Read more

Բնակչության վրա դրվել է մի հատուկ հարկատեսակ. Անուշ Պողոսյանը՝ առողջության ապահովագրության մասին

«Այս շատ կարևոր ռեֆորմն արդեն գնում է սխալ ուղղությամբ։ Ցավում եմ, որ Հայաստանի բնակչության կողմից կլինի մեծ հիասթափություն»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» քննարկման ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ Նա նշեց, որ այսպես բնակչության վրա դրվել է մի հատուկ հարկատեսակ, չնայած որ անունը հարկ չեն ասում։ … Read more

Աբրահամյան․ Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի

«Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից ու գլխացավանքից և առավելագույնս մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․ Ըստ նրա, եթե քաղաքական գործերով բանտային ազատազրկման մասով ընդդիմադիր դաշտը, ակտիվ նախաձեռնությունները, գործելու ավանդական գործիքակազմ ունեն, որը լավ կամ վատ աշխատում է, ապա տնային կալանքների … Read more

Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 16-19-ին Ավստրիայում նախատեսվում էր Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ու իրավապահներին տված ուղիղ կարգադրությամբ սարքված առանց իրավական հիմքի, հակասահմանադրական, հակաօրինական, բացարձակ շինծու, անհեթեթ «գործով» Ամենայն հայոց կաթողիկոսն ու մի շարք եպիսկոպոսներ արհեստականորեն զրկվել են ժողովին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից, ըստ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, … Read more

Մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցո

Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցուն աջակցող հանրագրով, մասնավորապես, ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել և պառակտել Հայ Առաքելական Եկեղեցուն: Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական Եկեղեցու և … Read more