Ովքե՞ր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Արմլուր»-ը պարզել է, թե ովքեր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը։ Գարեգին Երկրորդին, մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտերի ՀԿԳ վարչությունում որպես քննիչ։ Իսկ գործը քննում է Կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Արա Ավագյանը։ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը … Read more

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտե․ Մերժում ենք Վահագն Խաչատուրյանի հետ Աթենքում հանդիպումները

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է արել․ «Մենք հետևում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին Աթենք և վերահաստատում, որ հայ–հունական պատմական բարեկամությունն ու բազմաոլորտ գործակցության զարգացումը բխում են երկու պետությունների և ժողովուրդների կենսական շահերից։ Պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը ողջունելի է, ակնկալում ենք, որ այն կծառայի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նության և ժողովուրդների բարօրության համար։ Միևնույն ժամանակ … Read more

Անուշ Պողոսյան․ Եթե իրավիճակը չկարգավորվի, բժիշկների արտագաղթը կարող է նոր թափ ստանալ

«Վերջին շրջանում առողջապահական համակարգում իրականացվող փոփոխությունները ավելի են սրել արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները։ Տարածքային համաչափ զարգացման բացակայության պատճառով մարդիկ ստիպված են իրենց բնակավայրերից մինչև 300 կմ ճանապարհ կտրել, անցնել, գալ Երևան՝ անհրաժեշտ բժշկական ծառայություն ստանալու համար։ Արդյունքում մայրաքաղաքի հիվանդանոցները գերծանրաբեռնված են»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկմանն ասաց «Առողջության իրավունք» … Read more

Ռուբիո․ ԱՄՆ-ն դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին

Միացյալ Նահանգները դժվարությունների է բախվում Իրանի հետ գործարք կնքելու ճանապարհին, սակայն կշարունակի ձգտել դրան բանակցությունների միջոցով։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Իրանի հետ գործարք կնքելը դժվար է։ Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար է, բայց մենք կփորձենք»,–ասել է Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ամերիկյան … Read more

ՀԾԿՀ․ Ամերիկյան մոդուլային ռեակտորը գրավիչ է թվում Հայաստանի համար

Ամերիկյան մոդուլային ռեակտորն ունի առավելություններ, որոնք այն գրավիչ են դարձնում Հայաստանի համար։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նա պարզաբանել է, որ առաջին առավելությունն այն է, որ արտակարգ իրավիճակի դեպքում ռեակտորի սառեցման համար մարդու միջամտություն չի պահանջվում: Մեսրոպյանը հավելել է, որ երկրորդ … Read more

Պաշտոնյա․ ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու որևէ օրակարգ չկա

ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Նա պարզաբանել է, որ «այս պահին հողի վրա՝ ռեալ իրականության մեջ» նման որևէ նշան չի տեսնում։ «Ես՝ որպես Հանձնաժողովի նախագահ, որպես փորձագետ և որպես քաղաքացի, այս մոտեցումը … Read more

Ով ՍԴ-ում կփոխարինի Հրայր Թովմասյանին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։ Դատավճռի դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ պաշտպանները … Read more

Աբրահամյան․ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունները անհապաղ իրավական գնահատական են պահանջում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունները, որոնցում նա Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության շահերին ծառայելու և մանկապղծության մեջ, անհապաղ իրավական գնահատական են պահանջում։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Այդ մեղադրանքները, նրա խոսքով, չպետք է օդից կախված … Read more

ՔՊ-ում քվեարկության մասնակիցներից 38-ը չեն քվեարկել Փաշինյանի օգտին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունները, որոնցում նա Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության շահերին ծառայելու և մանկապղծության մեջ, անհապաղ իրավական գնահատական են պահանջում։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ NEWS.am-ի թղթակից դիտարկմանը, որ փաստորեն մասնակիցներից 38–ը չի … Read more

ՔՊ-ն պնդում է Վեհարանը Հայաստանից «դուրս բերելու» հոգևորականների մտադրության ապացույցների մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ իշխանությունները բավարար հիմքեր ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Վեհարանն Էջմիածնի գանձերի հետ միասին Հայաստանից դուրս բերելու» մասին հայտարարության վերաբերյալ։ Հովհաննիսյանն ասել է, որ հիմքեր կան, բայց կհրապարակվեն «պատեհ ժամանակին»։ Նա վստահեցրել է, որ վարչապետի ցանկացած հայտարարություն չի կարող անհիմն լինել, և որ իշխանությունները «հավաստի … Read more