Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին

Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 30-ին, գործընթացը հետաձգվել էր անորոշ ժամկետով,…

Իրանի ԱԳՆ-ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել

Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։ Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները … Read more

ԱՄՆ-ում հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել տիրադավների շարքը համալրած Հովնան Տերտերյանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոս Անջելեսի հայ հավատացյալները բողոքի ակցիա են իրականացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Հավատավոր ժողովուրդը պատասխան է պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած Հովնան Տերտերյանից։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված Սրբազաններին։ Նրանք նշել են՝ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած … Read more

Վրաստանը նախատեսում է մինչև 2030թ-ն ավարտել ՀՀ սահման տանող ճանապարհի շինարարությունը

Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Խոսքը Ալգետի-Սադախլո հատվածի մասին է, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածները Ադրբեջանի ուղղությամբ, ինչպես նաև կառուցել թուրքական սահման տանող Բաթումի-Սարփի ճանապարհը։ … Read more

Վենսի այցի կապակցությամբ արցախցիները ակցիա կանեն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։ «Մենք պարտավոր ենք հստակ … Read more

Բագրատ սրբազանը դիմել Ջ․ Վենսին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Բագրատ Սրբազանի նամակը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Պարոն փոխնախագահ, Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։ Այս ողջույնը հղում եմ ՀՀ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալ։ Օգտագործելով իր կոմունիստական նախորդներից ժառանգված, ժամանակով փորձված մեթոդները՝ Փաշինյանը հրահանգել է իր անվտանգության ապարատին հետևել ինձ, կեղծել ապացույցներ, հարցաքննել, զրպարտել և … Read more

Նարեկ Կարապետյան․ Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են։ Շենգավիթում գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «8 տարի առաջ մեր երկրի ղեկավար դարձավ մի մարդ, ով ահավոր լավ խոստումներ էր մեզ տալիս։ Հիմնական խոստումը, որ Արցախն անվտանգ է լինելու, աղքատությունը լրիվ հաղթահարելու է, աշխատավարձերն է շատ բարձրացնելու։ Ինչի մասին … Read more

Թբիլիսիում անցկացվեց հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի մայրաքաղաքում փետրվարի 8-ին անցկացվեց հանրահավաք, որի մասնակիցները հավաքվել էին, որպեսզի համերաշխություն հայտնեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ «Մենք վստահ ենք․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու», — հայտարարել է հանրահավաքի կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը, տեղեկացնում … Read more

Արաղչի․ Թեհրանի համար ուրանի հարստացումից հրաժարվելն անընդունելի է

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի՝ ուրանի հարստացման իրավունքի ճանաչումն առանցքային նշանակություն ունի ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողության համար։  «Մենք երբեք չենք կարող համաձայնել ուրանի զրոյական հարստացմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է կենտրոնանալ այն քննարկումների վրա, որոնք թույլ են տալիս ուրանի հարստացում Իրանի տարածքում՝ միաժամանակ ամրապնդելով վստահությունը, որ հարստացումն օգտագործվում է … Read more

Նժդեհ Իսկանդարյան․ Արցախցիների աջակցության ծրագրերի դադարեցումը հանգեցրել է լուրջ սոցիալական խնդիրների

Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքի էր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Կից ներկայացված լուսանկարը … Read more