Հայաստանը 100 մլն եվրո վարկ կստանա – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրին»։ Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025–ի դեկտեմբերին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ … Read more

Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից նպաստները կվճարվեն միայն անկանխիկ

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով ապրիլի 1-ից ընտանեկան, սոցիալական և անապահովության նպաստները և հրատապ օգնությունը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Մինչ այժմ նպաստները կարող էին վճարվել կանխիկ՝ ընտանիքի չափահաս անդամին, եթե նպաստառուն ուներ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում, կամ լրացել էր 75 տարին։ Նոր կարգավորմամբ այդ բացառությունը վերացվում է։ Armenia Today

Թբիլիսին Վրաստանի համար որևէ վտանգ չի տեսնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհի պատճառով

Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և նվազեցնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին չի փոխարինի ոչ մի ճանապարհ։ İmedi հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի նշանակությունը կապակցվածության տեսանկյունից, քանի որ դա լավ է տարածաշրջանի համար։ «Իսկապես այստեղ ռիսկ չեմ … Read more

Պետական ապարատում հունվարից սկսած ցուցակներ են գրում պարգևավճարների 2-րդ կեսի համար

Պետական ապարատի ղեկավարներն ու նրանց տեղակալները դեռ հունվարից կրկին ցուցակներ են գրում 2025 թվականի երկրորդ կիսամյակի պարգևավճարների բաշխման համար, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ կառավարության համապատասխան որոշմամբ՝ պարգևատրման ֆոնդի բաշխումն իրականացվում է անհատական իրավական ակտով․ ֆոնդի մինչև 20%-ը կարող է բաշխվել ղեկավար պաշտոն չզբաղեցնող անձնակազմի միջև։ Բացի այդ՝ միլիոնավոր դրամների … Read more

ՀՀ-ում ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2026 թ. ՀՀ պետբյուջեից կստանան ընդհանուր առմամբ 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Որոշման նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը … Read more

ԿՅԱՆՔԻ ՕՐՐԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՀԱՏԱԿԻՆ ԳՏՆՎՈՂ ԿՈՐՈՒՍՅԱԼ ՔԱՂԱՔՈՒՄ

Ատլանտյան օվկիանոսի խորքում, Միջատլանտյան լեռնաշղթայի արևմուտքում, գտնվում է մոլորակի ամենաանսովոր վայրերից մեկը՝ «Կորուսյալ քաղաք» հիդրոթերմալ դաշտը: Այն հսկայական կրաքարե աշտարակների և սյուների համալիր է, որը բարձրանում է ծովի հատակից ավելի քան 700 մետր խորության վրա: Ամենաբարձրը հասնում է 60 մետրի՝ գրեթե քսանհարկանի շենքի բարձրության: Գիտնականները կարծում են, որ նման վայրերը կարող էին լինել Երկրի վրա … Read more

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՑԵՑ ՆՈՐ «ԲԻԶՆԵՍ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Փետրվարի 18-ին, Տիգրան Մեծ 16/12 հասցեում Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր՝ «Արդշինբանկ Բիզնես» մասնաճյուղը։ Սա մասնագիտացված գրասենյակ է, որը սպասարկելու է փոքր և միջին բիզնեսին: ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ՓՄՁ ԲԻԶՆԵՍԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ՓԻՆԱՋՅԱՆԸ ՆՇԵՑ, որ սա հերթական կարևոր քայլն է բանկի շարունակական զարգացման ճանապարհին, որի նպատակն է հաճախորդներին իրենց կարիքներին համապատասխան, մասնագիտացված ծառայություններ մատուցել։ Մասնաճյուղը … Read more

Սարսափելի հանցագործությունը մնում է անպատիժ. Գուրգեն Մարգարյանի սպանությունից անցել է 22 տարի

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությունից անցել է 22 տարի։ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվեցին անգլերեն լեզվի դասընթացներ։ Մասնակցեցին հայ և ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհը՝ Գուրգեն Մարգարյանը, և նրա մարդասպան Ռամիլ Սաֆարովը։ Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտավ չբացվող սենյակ և կացնով սպանեց Գուրգեն Մարգարյանին, երբ նա քնած … Read more

Կարող է ծանր հետևանքների հանգեցնել. Շոյգուն` ՀՀ-ի երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին

Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին երկաթուղիների կառավարման գործում, վատ մշակված որոշում է և կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Այլ երկրների կոմպետենտությունը երկաթուղային կառավարման հարցում չեմ գնահատի, սակայն կարող եմ վստահորեն ասել, որ հազիվ թե որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական փոխադրողին, որն արդյունավետ … Read more

«ԲԱԼՈՒ-ՓԱՐԻԶ. ՀԱՅԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ» ԳԻՐՔ-ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Փետրվարի 17-ին, Թեքեյան կենտրոնում կայացավ հասարակական գործիչ, հրապարակախոս Վարուժան Սիրապյան-ի «Բալու-Փարիզ. Հայի անցած ուղին» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումը վերածվեց ոչ միայն գրական իրադարձության, այլև մտավոր բովանդակ հարթակի, որտեղ քննարկման առանցքում էին ազգային հիշողությունն ու պատմական ինքնագիտակցությունը։ Գրքում ներկայացվում է կամավոր վտարանդի դարձած Վարդանի կյանքի ճանապարհը՝ Արևմտյան Հայաստանի հեռավոր Բալուից (Խարբերդ) մինչև Փարիզ։ Հեղինակը կերտել է մի … Read more