ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է` երբ են տեղի ունենալու ԱՄՆ-Իրան բանակցությունները

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Ենթադրում եմ, որ դրանք ավելի ընդարձակ կլինեն և չեն վերաբերվի միայն միջուկային էներգետիկային, հակամարտության պատճառին։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության դաշնակից աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները», – հայտարարել … Read more

Իրանի Գերագույն առաջնորդը Մոհամմադ Բաղեր Զոլղադրին նշանակել է Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրդի նոր ղեկավար

Ալի Լարիջանիի մահից հետո, Իրանի Գերագույն առաջնորդի հրամանագրով, Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Գերագույն Ազգային Անվտանգության Խորհրդի նոր ղեկավար, հաղորդում է Mehr-ը։ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը ծնվել է 1954 թվականին Ֆասա քաղաքում (Ֆարս նահանգ): Նա 67 տարեկան է: Հեղափոխությունից առաջ և երիտասարդության տարիներին զբաղվել է կրոնական և քաղաքական գործունեությամբ, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ միացել է … Read more

ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել հակամարտության դադարեցման 15 կետից բաղկացած առաջարկը

ԱՄՆ իշխանությունները Իրանին հակամարտության դադարեցման 15 կետից բաղկացած ծրագիր են ուղարկել, գրում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։  «Առաջարկն արտացոլում է վարչակազմի ցանկությունը՝ հակամարտությունից ելք գտնել դրա տնտեսական հետևանքների ֆոնին», – ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ ամերիկյան կողմը ծրագիրն ուղարկել է Պակիստանի միջոցով: Մինչ այդ Իրանի արտգործնախարար Աբբաս … Read more

ԱԺ-ում և կառավարությունում կրկին «չաղլիկ» պարգևավճարներ են բաժանել

Պետական կառավարման համակարգի վերնախավը կրկին ստացել է պարգևավճարներ, սակայն այս անգամ այլ ձևաչափով։ Ինչպես գրում է «Ժողովուրդը», պարգևավճարները հիմա տրվում են ամսական վճարումներով՝ հաշվի առնելով նախորդ պարգևավճարների շուրջ սկանդալն ու դժգոհությունը։ Հունվարին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ … Read more

Իրանի հետ շփումների նախաձեռնողը Միացյալ Նահանգներն է եղել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Իրանական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Թեհրանի միջև «փոխըմբռնման միջոցառումներ» են ձեռք բերվել, և որ Իրանը պատրաստ է լսել պատերազմը դադարեցնելու «կայուն» առաջարկները։ «Վերջին օրերին Վաշինգտոնի նախաձեռնությամբ փորձեր են եղել կապ հաստատել Միացյալ Նահանգների և Իրանի միջև, սակայն լիարժեք բանակցություններ չեն տեղի ունեցել։ Տարբեր միջնորդների միջոցով հաղորդագրություններ են ստացվել՝ պարզելու համար՝արդյոք հնարավո՞ր … Read more

Ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը

Հանրային–քաղաքական գործիչներն ու 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց և պահանջում են հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը … Read more

Վարույթի հետևում հենց Փաշինյանն է կանգնած․ Արմինե Օհանյանը՝ կարճված գործի մասին

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին վերաբերող քրեական վարույթը նախաձեռնվել է ավելի քան 1 տարի առաջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանյանը՝ նշելով, որ այլևս սահմանափակված չէ նախաքննական գաղտնիքով, ուստի որոշ մանրամասներ է հայտնում։ Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը որոշել է Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել։ Խմբագիրը նշել է` ՀՀ վարչապետ Նիկոլ … Read more

Արցախի Հանրային Խորհուրդ․ Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով

Արցախի Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորվել է ոչ սովորական պայմաններում՝ ակնհայտ ներքին ու արտաքին մարտահրավերների ժամանակներում, բայց, այնուամենայնիվ, այն ստեղծվել է՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված ժողովրդի համախմբան ու տարաբնույթ հիմնախնդիրների բարձրաձայնման կարևորության և ի աջակցություն՝ վտարանդի պետական կառույցների գործունեության, տեղեկացնում է ԱՀ Հանրային խորհուրդը։ «Ներկա քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտում, երբ վտանգված են մեր իրավունքներն … Read more

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՄԵՏՐՈՅՈՒՄ ԵՎ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նրանք ընտրում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ դուք՞ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. Համացանցում հայտնված Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ է, այլ կապիտուլյացիայի լիարժեք ակտ և ինքնիշխան պետությունը Բաքվի ու Անկարայի սուբյեկտայնությունից զուրկ պրոտեկտորատի վերածելու ռազմավարական ճանապարհային … Read more

Երևան-Կապան չվերթեր իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ինքնաթիռը կկարողանա թռիչքները վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի շահագործողի վկայականը։ Լիցենզիայի կասեցման որոշումը կայացվել էր 2025 թվականի հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը, քանի որ միակ ինքնաթիռը … Read more