Կարսում կանցկացվի թուրք-ադրբեջանական զորավարժություն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Թուրքիայի Կարս քաղաքում տեղի կունենան թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժություններ, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Ըստ հրապարակման՝ զորավարժությունները տեղի են ունենում երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համատեքստում։ Զորավարժությունների նպատակն է ժամանակակից մարտական ​​սկզբունքներին համապատասխան համատեղ գործողություններ պլանավորելը և իրականացնելը, համակարգումը կազմակերպելը, համապարփակ մարտական ​​աջակցության փորձի փոխանակում կատարելը, ինչպես նաև անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելը, … Read more

Քրեական հետապնդում հարուցել Հանրային հեռուստաընկերության դեմ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի շարք փաստաբաններ և քաղաքական գործիչներ այսօր՝ ապրիլի 3–ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց։ Նախապես նրանք հայտարարություն էին տարածել, որտեղ նշված էր. «Պահանջում ենք քրեական հետապնդում սկսել Հանրային հեռարձակման հանձնաժողովի ղեկավարության և Հ1 հանրային հեռուստաալիքի ղեկավարության նկատմամբ, քանի որ նրանք, խախտելով գործող օրենսդրությունը, դարձել են իշխող կուսակցության քարոզչության խոսափող՝ առաջ մղելով այս կուսակցության … Read more

Դավիթը կյանքի հետ անհամատեղելի խնդիր ունի․ ինչո՞ւ են 18-ամյա տղային «Նաիրի» ԲԿ տեղափոխել

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո կալանավրված 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, քանի որ նա կյանքի հետ անհամատեղելի առողջական մի շարք խնդիրներ ունի, իսկ բուժումը մշտապես կազմակերպվել է նշված բժշկական կենտրոնում։ 24news-ի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթի մայրը՝ Գայանե Մինասյանը։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ … Read more

Փաստաբան․ Պետրոս Ղազարյանի 217 հաղորդումներից որևէ հոգևորական չի հրավիրվել, բայց հրավիրվել է 5 կարգալույծ քահանա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Հանրային հեռարձակող խորհրդի, ինչպես նաև Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից օրենքների խախտման փաստով։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նա մանրամասնեց, պահանջում են առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ մարմիններն ու դրանց աշխատակիցները չեն հարգում … Read more

Պիպոյան․ ՀՀ-ից արտահանվող ապրանքի անվտանգությունը նաև երկրի հեղինակության խնդիրն է

Բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն իրականում կարիք ունեն պատշաճ պետական վերահսկողության, քանի որ դա նաև մեր երկրի հեղինակության հարցն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտությունների ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը` անդրադառնալով Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարություններին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից ներմուծվող … Read more

Ռուս քաղաքագետ․ Եթե Հայաստանը զրկվի ռուսական ներկայությունից, կարող է կորցնել Սյունիքը

Եթե Ադրբեջանն ու Թուրքիան ունենան այն ընկալումը, որ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանին անգամ ագրեսիայի դեպքում, ապա Հայաստանը կարող է առնվազն զրկվել Սյունիքի մարզից։ Այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Տնտեսության բարձրագույն դպրոցի Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոն Գիտահետազոտական համալսարանի (ՏԲԴ ԵՄՀԿ ԳՀՀ) փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող կլոր սեղանի ընթացքում։ «Խոսքը ԹՐԻՓ-ի մասին չէ, այլ … Read more

Երբևիցե հակահայկական պրոյեկտները Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն չեն ունեցել. Բողոքի ակցիա գլխավոր դատախազության դիմաց

«Ակնհայտ է, որ Հ1-ը երբևիցե չի ծառայել իր նպատակներին, բոլոր ժամանակներում էլ օգտագործվել է ըստ քաղաքական նպատակահարմարության, բայց երբևիցե հակահայկական պրոյեկտները Հ1-ի եթերով այսպիսի մեծ աջակցություն ու սատարում չեն ունեցել»,-գլխավոր դատախազության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Նժար» կուսակցության հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա նշեց, որ Հ1-ի եթերով հիմնարար իրավունքները՝ խղճի ազատությունը, կրոնական կազմակերպությունների նկատմամբ … Read more

Ամերիկյան զորքերը վայրէջք չեն կատարել Խարգ կղզում. դա ապատեղեկատվություն է

Խարգ կղզու ուղղաթիռի վայրէջքի հրապարակում ամերիկյան զորքերի տեղակայման մասին սոցիալական ցանցերում տարածված լուրերից հետո, Tasnim-ը հաղորդում է, որ այս տեղեկատվությունը կեղծ է։ «Ներկայումս Իրանի զինված…

Լավրով․ Ինչ-որ մեկն ակնհայտորեն ցանկանում է խաթարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում բանակցությունների հեռանկարները

Ինչ-որ մեկն ակնհայտորեն ցանկանում է խաթարել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում բանակցությունների հեռանկարները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձգտել Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների մեկնարկին։ Լավրովի կարծիքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Բահրեյնի բանաձևի նախագիծը, որը ներկայում քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հազիվ թե բարելավի ճգնաժամի խաղաղ կարգավորման … Read more

Վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարորդական իրավունքներից զրկված քաղաքացիների մի խումբ ապրիլի 3-ին բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջել են համաներում և իրենց վարորդական իրավունքների վերադարձ։ «Մի տարի առաջ ինձ զրկեցին վարորդական իրավունքից արագությունը գերազանցելու համար։ Թող համաներում հայտարարեն։ Եթե նորից բռնվեմ, թող նորից ինձ զրկեն վարորդական իրավունքից, բայց արդեն ցմահ»,- ասել է ցուցարարներից մեկը։ Մասնավորապես, … Read more