Երկրաշարժ Աֆղանստանում. Քաբուլի նահանգում նույն ընտանիքի 8 անդամ է զոհվել

Աֆղանստանում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ ընտանիքի ութ անդամ է զոհվել Քաբուլի նահանգում։ Հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով 20:42-ին (Գրինվիչի ժամանակով 16:12-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է հյուսիսարևելյան Բադախշան նահանգում՝ 186 կիլոմետր խորության վրա։ AFP-ի … Read more

«Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը կաջակցի Փաշինյանին

Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող և միջազգային բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը սպասվող խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է սատարել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ Պարբերականը հիշեցրել է, որ մոտ մեկ ամիս առաջ տեղեկություններ էին տարածվել Ղազարյանի մտադրության մասին՝ հիմնել «Զեկույց» անունով ընդդիմադիր կուսակցություն ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով։ Այդ շրջանում … Read more

Գեներալ Հոսեյն Մոհաբբին ստանձնել է Իրանի ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցչի պաշտոնը

Գեներալ Հոսեյն Մոհաբբին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար, հայտնում է Fars գործակալությունը: Նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նաենին։ Նաենին սպանվել է մարտ ամսին: Ինչպես հաղորդում է իրանական լրատվամիջոցը, գեներալ Մոհաբբիի նշանակման հրամանագիրը ստորագրել է ԻՀՊԿ-ում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլլահ Հաջի Սադեղին: News.am

Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են․ ի՞նչ ելքեր կան ըստ քաղաքական մեկնաբանի

Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են հոգեվարքի մեջ, իսկ դրանից դուրս գալու ճանապարհները ենթադրում են կտրուկ ընտրություն՝ Մոլդովայի օրինակով թշնամացումից մինչև վրացական մոդելի սառը գործընկերություն։ «Աբովյան Time»-ի եթերում նման տեսակետ հայտնեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։ Խալաթյանի կարծիքով՝ Փաշինյանի այցը կարելի է մի քանի շերտերում դիտարկել՝ նախ … Read more

Վաղ առավոտյան 2 երիտասարդ տղա ջրահեղձ են եղել Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում. լրացված

Այսօր՝ ապրիլի 4–ին, Երևանի Քանաքեռ ՀԷԿ–ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրահեղձ եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ–ում ստացվել է 6։30–ի սահմաններում։ Ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է երիտասարդ տղաներից մեկն անզգուշաբար ընկել ջրամբարը, իսկ ընկերը նետվել է, որպեսզի փրկի … Read more

Թուրքական երկրորդ նավն է անզել Հորմուզի նեղուցով – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Թուրքական երկրորդ նավն է անզել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ փոխանցում է CNN Turk-ը։ Ուրալօղլուի խոսքով՝ պատերազմի սկզբի դրությամբ 15 թուրքական նավ է եղել նեղուցում, որոնցից երկուսն արդեն լքել են այն։ CNN Turk-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նավերից չորսը հեռանալու խնդրանք չեն ներկայացրել. դրանցից երկուսը տեղափոխում են … Read more

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր չառաջադրվել ԱԺ ընտրություններում

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Իշխանափոխությունը մեր երկրի անվտանգության ապահովման ու կայուն զարգացման կարևոր երաշխիքն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը։ ««Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական, անձնական շահերը և նպատակ ունենալով նպաստել ընդդիմադիր ձայների կոնսոլիդացմանը, որպես առանձին քաղաքական միավոր չի առաջադրվելու … Read more

«Թեհրանի հետ կատակները պատժվում են». իրանագետը գնահատել է Ալիևի հռետորիկայի փոփոխությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը նախկինում սպառնացել էր Իրանին և ցուցադրել «երկաթե բռունցք՝ դողացող ձեռքերով», հասկացել է, որ «այդ երկրի հետ կատակելը պատժելի է», հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Այսպես է նա մեկնաբանել Ալիևի գրառումը X սոցիալական հարթակում, որում նա գրել էր, որ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները կշարունակեն միմյանց կողքին լինել նույնիսկ «դժվար օրերին»։ Ոսկանյանի … Read more

ՀՀ 3-րդ նախագահ․ 44-օրյա պատերազմը չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով, ինչ է թե իրեն դավաճան չասեն

Ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի ու դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի ու միասնականության վկայություն են, ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի խոսքով՝ հակառակորդի նպատակները ձախողվեցին, որովհետև նա չկարողացավ ոչ միայն կոտրել մեր պաշտպանական առաջնագիծը, այլև՝ մեր միասնականությունը, հավատն ու արժանապատվությունը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ 2018 թվականի իշխանազավթումից հետո բանակի … Read more

Իրանը հայտնել է Խուզեստանի նավթաքիմիական գործարանների և Բուշերի ԱԷԿ-ի վրա կատարված հարձակումների մասին

Շաբաթ օրը ԱՄՆ-ն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնել Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի նավթաքիմիական օբյեկտներին՝ թիրախավորելով Մահշահրի նավթաքիմիական հատուկ գոտին և արդյունաբերական այլ կառույցներ, հայտնում է Tasnim-ը: Խուզեստանի փոխնահանգապետ Վալիոլլա Հայաթին հաստատել է, որ ամերիկյան և իսրայելական ուժերը հարձակում են իրականացրել Մահշահրի նավթաքիմիական հատուկ գոտու ուղղությամբ։ Վալիոլլա Հայաթիի փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 10:45-ին նահանգի կենտրոն Ահվազի արևելյան … Read more