ԱԺ-ն սխալվե՞լ է. ԿԸՀ նախագահը պատմեց, թե ինչ վրիպակ է եղել ՀՀ ընտրական օրենսգրքում

ՀՀ ընտրական օրենսգրքում աղմկահարույց փոփոխությունները, ըստ որոնց` կուսակցությունների, դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն, 2024 թվականին եղած անհեթեթ մի թյուրիմացության պատճառով տեղի ունեցան։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր լրագրողների հետ զրույցում բացատրեց, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել ու ի՞նչ վրիպակի մասին է խոսքը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստի … Read more

Իրանը սպառնում է դուրս գալ բանակցություններից, եթե Լիբանանի ռմբակոծությունները վերսկսվեն

Իրանական անվտանգության բարձրաստիճան աղբյուրը Press TV-ին հայտնել է, որ ուժեղ ճնշումը և Թեհրանի սպառնալիքը՝ դուրս գալ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում բանակցություններից, ստիպել են Իսրայելին դադարեցնել Բեյրութի վրա իր ռազմական հարձակումները։ Աղբյուրի համաձայն՝ «չորեքշաբթի օրը Լիբանանի դեմ Իսրայելի դաժան ագրեսիայից հետո Իրանը այդ հարձակումների դադարեցումը դարձրել է ԱՄՆ-ի հետ ժամանակավոր հրադադարի բանակցություններին մասնակցելու անսասան նախապայման»։ Նա շտապել … Read more

Փաստաբան․ Դատախազը մերժել է փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ հնարավորությունն ու փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը: Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Ապրիլի 9-ին հայտնել էինք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում էին ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե … Read more

Համակարգային ատելության արդյունք է. ՀՀ ԱԳՆ-ն հիշել է Մարաղայի կոտորածի զոհերին

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ։ Նախարարությունը հիշեցրել է, որ 34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։ … Read more

Արծվիկ Մինասյան․ Ես եմ ցանկացել ստորին հորիզոնականում լինել. Եթե ՔՊ-ն պետք է հաղթի, ես մանդատ չէի վերցնելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես ինքս որոշել եմ, որ ինձ համար մանդատը չի կարևոր, եթե խորհրդարանը այսպիսի տեսք պետք է ունենա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը «Հայաստան» դաշինքի ցուցակում ստորին հորիզոնականներում (29–րդն է)։ «Այսինքն, եթե ՔՊ–ն ընտրություններում պետք է ստանա այնքան քվե, որ … Read more

Խամենեիի ներկայացուցիչ․ Իրանը վնասի համար փոխհատուցում կպահանջի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից

Թեհրանն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների հետևանքով ստացած վնասի փոխհատուցում է պահանջելու, իսկ մերժման դեպքում այն կստանա ամերիկյան ակտիվների և սեփականության առգրավմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։ Ինչպես նշել է Իլահին, հրադադար հաստատելու Իրանի ծրագրի տասը կետերից մեկը, որն ընդունվել է Վաշինգտոնի կողմից, վնասի փոխհատուցման մասին … Read more

Գալուզինը և ՀՀ դեսպանը քննարկել են երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, նշվել է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ։ «Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների … Read more

Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող ևս մեկ անձի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Գլխավոր խմբագիր՝ Ֆլորա Նախշքարյան Հիմնադիր՝ ՍՊԸ “Գոլոս” Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0023, Երևան, Արշակունյաց պողոտա, 4, 7-րդ հարկ։ Կոնտակտային հեռախոսահամար՝ (+374) 10 52–77–23 Գովազդային բաժին: (+374) 10 52-89-28 Էլ. փոստ: golosarmenii2013@yandex.com

«Հայաստան» դաշինքը ներկայացրեց շտաբի պետին և մամուլի համակարգողին

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մամուլի հետ աշխատանքների համակարգումը կստանձնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր…

Էստոնիայի ԱԳ նախարար․ Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին և զարգացնել գործնական համագործակցությունը՝ կիսվելով փորձով և միաժամանակ սովորելով հայկական փորձից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Նա նշեց, որ իր այցը Հայաստան արդեն երկրորդն է նախարարի կարգավիճակում, և այն արտացոլում է էստոնական կողմի հանձնառությունը երկկողմ … Read more