Իրանի ԱԳՆ-ն հայտնել է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակելու մասին

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են կապ պահպանել պակիստանցի միջնորդի միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է՝ պակիստանցի միջնորդի միջոցով»,- ճեպազրույցի ժամանակ նշել է Բաղային, որի խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Բաղային հավելել է, որ Պակիստանի ներկայացուցչի Թեհրան կատարած այցն իսլամաբադյան բանակցությունների տրամաբանական շարունակությունն է։ … Read more

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սկսել են Իրանի նավահանգիստների լիամասշտաբ շրջափակումը

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Պարսից և Օմանի ծոցերում իրանական նավահանգիստների շրջափակումն արդեն գործում է լիարժեք ձևով։ Ըստ նրա՝ իրանական նավահանգիստներն այժմ լիակատար շրջափակման մեջ են, քանի որ Մերձավոր Արևելքում ծովային տիրապետությունը շարունակում է մնալ ամերիկյան ուժերի ձեռքում։ «Շրջափակման սահմանման պահից 36 ժամից էլ քիչ … Read more

ԿԸՀ․ Երկքաղաքացի անձանց ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը որոշում է ոչ թե ԿԸՀ-ն, այլ Սահմանադրությունը

Երկքաղաքացիների ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը որոշում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։ Նազարյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու պետք է … Read more

Արման Թաթոյանը ձգտում է իր նախընտրական ցուցակում ընդգրկել «անխոցելի» գործիչների

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը խորհրդակցություններ է սկսել հանրային տարբեր գործիչների հետ՝ նպատակ ունենալով ձևավորել հասարակական բարձր հեղինակություն վայելող թեկնածուների նախընտրական ցուցակ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։ Պարբերականը նշել է, որ Թաթոյանը, որը հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական գործիչ՝ զերծ մնալով ներկա և նախկին իշխանությունների հետ փոխկապակցվածությունից, ձգտում է կազմել այնպիսի ցուցակ, որի … Read more

Նաիրի Սարգսյան․ «Ուժեղ Հայաստանի» այս տեսքով կոնսոլիդացիան արդեն բավարար է Փաշինյանին տապալելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի նախաձեռնած դաշինքի կազմում ընդգրկված «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանը։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դատավարությանը և դրանից ակնկալիքներին, նա ասաց. «Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, … Read more

ԱՄՆ-ի շրջափակման ֆոնին իրանական երկրորդ նավն է անցել Հորմուզի նեղուցով

ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր իրանական երկրորդ նավն է անցել Հորմուզի նեղուցով, հայտնում է Fars գործակալությունը: Ըստ ստացված տվյալների՝ նավը տեղափոխում է սննդամթերք և ուղղվում է դեպի Իրանի հարավ-արևմուտքում գտնվող «Իմամ Խոմեյնի» անվան նավահանգիստ: Ավելի վաղ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող VLCC (Very Large Crude Carrier) դասի իրանական գերհզոր տանկերը, տեղորոշման սարքը միացրած … Read more

Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երեկ մահացած զինվորը նամակ է գրել։ Նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցե՞լ է նա զորամասում. հասցրե՞լ են ինքնասպանության, թե՞ սպանել են՝ այս պահին իրավապահ համակարգը քննում է։ Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու … Read more

ՀՀ ԿԸՀ նախագահ․ Ընտրությունների արդյունքները չպետք է կասկած հարուցեն ո՛չ մասնակիցների, ո՛չ էլ հանրության շրջանում

2025 թվականի ապրիլին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մինչև 2028 թվականի Զարգացման ռազմավարական պլանը, որի առանցքային նպատակն է ապահովել ժողովրդական իշխանության իրացումը՝ ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների միջոցով։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում՝ ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Մեզ համար՝ ԿԸՀ-ի … Read more

ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյան․ Հայ Առաքելական Եկեղեցուն մեր նվիրումն անսասան է

Այսօր լրանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 120-ամյակը։ ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանն այդ առիթով ուղերձ է հղել։ «Այն, ինչ սկիզբ առավ 20-րդ դարի սկզբին Եգիպտոսի Կահիրե քաղաքում՝ մի ժողովասրահում, այսօր վերաճել է աշխարհում ամենախոշոր շահույթ չհետապնդող հայկական կազմակերպության. անուն, որին ծանոթ են աշխարհի բոլոր հայերին ու որը վայելում է նրանց վստահությունը։ Այս տարիների ընթացքում … Read more

«Հայաքվե»․ Հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է Դավիթ Մինասյանի կալանքի վերացմանը

Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է։ Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, ովքեր իրենց նպաստն ունեցան այս ծայրահեղ անարդար գործընթացի դեմ պայքարի … Read more