Մամիջանյան․ Այս իշխանության կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է, հայաթափվել է

«Իշխանությունն ասում է՝ այ, եթե դուք խոսեք իրավունքի մասին, Ադրբեջանն՝ այ-այ-այ։ Իրենք արդեն քանի տարի է Արցախ բառը չեն ասում, ինքնորոշման իրավունք չեն ասում, արցախահայերի վերադարձ չեն ասում։ Ի՞նչ է դրանից փոխվում»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա նշեց, որ այդ ճանապարհն անօգուտ է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր … Read more

Ռոբերտ Քոչարյան․ Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է

Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ ստախոս, տգետ, խառնակիչ։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախկին նախագահի խոսքով՝ նման առաջնորդի հասցրած վնասը կարող է կրկնակի լինել։ «Առաջինը՝ քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդի մի զանգվածը մյուսի դեմ, բաժանում … Read more

Հորմուզի նեղուցով տարանցումը վերադարձել է խիստ ռազմական վերահսկողության նախկին ռեժիմին

Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով տարանցումը վերադարձել է խիստ ռազմական վերահսկողության նախկին ռեժիմին։ Այս մասին հայտնում է «Press TV»-ն։ Իրանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շտաբում սահմանափակումների վերականգնումը բացատրել են ԱՄՆ-ի կողմից իրականացվող բազմաթիվ խախտումներով և «շրջափակման անվան տակ իրականացվող ծովահենությամբ»։ «Iranist» Telegram-ալիքի տվյալներով՝ նեղուցով անցումն այսուհետ թույլատրվելու է միայն սահմանափակ թվով … Read more

ՄԻՆՉ ԱԼԻԵՎԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ, ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՔՊ ՌԵԺԻՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԱԴ ՌԵԺԻՄ

Մի քանի օր առաջ Նիկոլի մարզեր կատարած այցերից մեկի ժամանակ բավական արդիական միտք արտահայտեց մի տարեց գյուղացի։ Ի պատասխան «հաստատված խաղաղության» մասին մանտրայի՝ նա ասաց. «Մեզ ներքին խաղաղություն էլ է պետք»: Չնկատելով, որ դիպավ իշխանությունների զգայուն լարին. իրականում «ներքին խաղաղությունը» սրանց համար այսօր խիստ անցանկալի է, ավելին՝ արվում է ամեն ինչ, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց … Read more

Փաշինյան․ Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են իրագործել նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ռուսաստանի հետ մենք ունենք, ունեցել ենք ռազմատեխնիկական համագործակցություն, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ կրճատվել»,– ասաց նա։ Վարչապետը նշեց, որ Մոսկվայում , Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, … Read more

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ-ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ-ին

Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։ Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի … Read more

Ադրբեջանը հաստատել է Ալիևի նախկին փեսայի հանգստավայրի համար Կասպից ծովում արհեստական տարածքների ստեղծումը

Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել Կասպից ծովում արհեստական հողատարածքներ ստեղծելու մասին։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վարչապետ Ալի Ասադովն արդեն ստորագրել է ջրային ֆոնդից համապատասխան հողատարածքներ հատկացնելու մասին փաստաթուղթը։ Ըստ որոշման՝ Բաքվի Սաբունչիի շրջանի Նարդարան ավանում՝ «Sea Breeze Resort» հանգստի գոտու տարածքում, նախատեսվում է կառուցել բնակելի և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այդ նպատակով ափամերձ գոտում կստեղծվեն … Read more

ԵՄ-ն հետաձգել է ՀՀ-ին խոստացված 50 մլն եվրոյի տրամադրումը ընտրությունների համար

Եվրամիությունը հետաձգել է «հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի» ՀՀ իշխանություններին խոստացված 50 մլն եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը, ինչը վրդովեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարին հանձնարարել էր Բրյուսելում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի Կայա Կալլասի հետ … Read more

Ընդդիմադիրներին տանում են բանակ – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու: Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, և վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի … Read more

ԳՇ պետը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Միջոցառման ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ … Read more