Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ Ջահերով երթին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Գլխավոր խմբագիր՝ Ֆլորա Նախշքարյան Հիմնադիր՝ ՍՊԸ “Գոլոս” Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0023, Երևան, Արշակունյաց պողոտա, 4, 7-րդ հարկ։ Կոնտակտային հեռախոսահամար՝ (+374) 10 52–77–23 Գովազդային բաժին: (+374) 10 52-89-28 Էլ. փոստ: golosarmenii2013@yandex.com

Գառնիկ Դանիելյան․ Ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ

Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր առել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։ Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու … Read more

Զրո մտահոգություն․ «Ուժեղ Հայաստան»-ում մեկնաբանել են իրենց քաղաքական ուժի գրանցումը մերժելու սպառնալիքը

Սա բավականին կարևոր իրադարձություն է։ Հայաստանի համար չափազանց կարևոր ընտրությունների էլեկտորալ գործընթացի մեկնարկը հաստատապես տրված է»։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Հայտարարությունը հնչել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ այն բանից հետո, երբ դաշինքը հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել … Read more

Սամվել Մարտիրոսյան․ Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայրենակիցներ, արցախցիներ։ Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։ Առավելևս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանան)։ Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է։ Հետո … Read more

«Շենքը փլվում է, երեխաներին տարել ենք տնից». Վարդաշենցիների բողոքի ակցիան քաղաքապետարանի շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարդաշենի բնակիչներն այսօր՝ ապրիլի 22–ին, բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ թաղամասի շենքերը վթարային վիճակում են և արդեն մի քանի փլուզումներ են տեղի ունեցել; Ակցիայի մասնակիցներից Լիանա Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հերթական անգամ իրենց խաբված են զգում. «Հիմա էլ ասել են վաղը ժամը 1–ին, բայց 99 տոկոսով … Read more

«ՀՀ իշխանությունն այլ իրականության մեջ է ապրում». Մովահեդիանը՝ ԱԳՆ-ի հայտարարության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը չի վրիպել իրանցիների ուշադրությունից։ ԱԳՆ–ի հաղորդագրությունը մեկնաբանել է միջազգային հարաբերությունների փորձագետ, Թեհրանի համալսարանի դասախոս Էհսան Մովահեդիանը։ ՀՀ ԱԳՆ–ն երեկ հաղորդագրություն էր հրապարակել X-ում` Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ։ Գերատեսչությունը նշել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ։ «ՀՀ ԱԳՆ–ն Իսրայելին շնորհավորել է … Read more

Փաշինյանը բողոքարկել է «Հրապարակ» օրաթերթի գործով առաջին ատյանի որոշումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» օրաթերթի գործով հայցադիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Վերաքննիչ հայցի ներկայացման հիմքում առաջին ատյանի դատարանի կողմից Փաշինյանի հայցի մասնակի բավարարումն է։ Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։ Դատարանը պարտավորեցրել … Read more

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները առանձնազրույց են ունեցել

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին … Read more

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. հայտարարություն – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։ Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված … Read more

Թաթոյան. Պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նամակով դիմել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հակազդելու հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Ադրբեջանի միջամտությանը։ Այսօր նա մանրամասնել է, որ պետք է հակազդել հունիսի 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը։ «Ի՞նչ նկատի ունեմ։ Վերջին ժամանակներս ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ հայտարարում են, որ … Read more