Վրացի փորձագետ․ Մեզ անհրաժեշտ է միասնական տնտեսական հարթակ՝ սուբյեկտայնությունը պահպանելու համար

Հարավային Կովկասի երեք հանրապետությունները չեն կարողանա լիարժեքորեն զարգանալ որպես ինքնուրույն պետություններ, եթե չստեղծեն միավորող գործոնների և տարածաշրջանի մասնատման արտաքին սցենարներից պաշտպանության վրա հիմնված ընդհանուր տնտեսական հարթակ։ Մայիսի 7-ին «Հիշողության անկյունաքարը՝ ապագայի հենարան. ինչպես պահպանել սուբյեկտայնությունը նոր միջանցքների դարաշրջանում» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գոչա Ցոպուրաշվիլին։ Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը, Վրաստանն … Read more

Բարի գալուստ, բայց սա իշխանությանն աջակցություն է ընտրությունից առաջ. Մինասյանը՝ Ռինկևիչին

Թեպետ գործող իշխանությունն անընդհատ խոսում էգալիք ընտրություններին օտարերկրյա միջամտությունը բացառելու մասին, այս օրերին մենք հենց դրա ականատեսն ենք լինում։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` ԱԺ-ում ողջունելով Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին, որը պաշտոնական այցով մեր երկիր է ժամանել և ԱԺ նիստին ներկա էր՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կողքին նստած։ Մինասյանը ողջունեց … Read more

Ծառուկյանի դեմ բոլոր գործընթացների հետևում կանգնած է Ադրբեջանը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, փաշինյանական իշխանությունները Հայաստանում սկսել են ակտիվացնել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը։ Իհարկե, այս ամենը կարելի է բացատրել ընտրարշավով (հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին), որում Ծառուկյանը վստահորեն թափ է հավաքում։ Սակայն, ինչպես պարզվում է, ամեն ինչ շատ ավելի «հետաքրքիր» է, քան կարող … Read more

Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները

Հայաստանում սահմանվել են հստակ իրավական նորմեր, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ կառավարել ռազմական նշանակության արտադրանքի շրջանառության հետ կապված հնարավոր այն ռիսկերը, որոնք կարող են սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանը կամ շահերին։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 7-ին ՀՀ կառավարության նիստում։ Որոշմամբ նախատեսվում են իրավական նորմեր, որոնք կարգավորում են ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման … Read more

Սահմանադրության փոփոխված տեքստը ոչ ոք չի տեսել, Փաշինյանը ժամանակ չունի

Սահմանադրության փոփոխված տեքստը ոչ ոք չի տեսել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է՝ ժամանակ չունի: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև սահմանադրության … Read more

Աբրահամյան․ Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է ո՛չ թե գործով անցնող հայերի, այլ հայկական պետականության դեմ: Վստահ եմ, որ վերջինիս խոսքի … Read more

ՔԿ․ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են 2 անձ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով ձերբակալվել են Ա.Ե.-ն և Դ.Ա.-ն, Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի նկատմամբ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վեդի քաղաքում մանկապղծության դեպք է գրանցվել, իսկ Վեդու բնակիչները, որոնք կատարել են այդ արարքը, ազատության մեջ են` 58 և … Read more

Իրանը մայիսի 7-ին կփոխանցի ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ակնկալվում է, որ Իրանը հինգշաբթի օրը կպատասխանի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ առաջարկին։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային իր աղբյուրին։ Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ամերիկյան առաջարկի վերաբերյալ Թեհրանի պատասխանն ուղարկվելու է որպես միջնորդ հանդես եկող պակիստանյան կողմին։ Մինչ այդ Axios պորտալը պնդում էր, թե Վաշինգտոնն ու … Read more

Ոստիկանություն․ Երևանում ավտոբուսին բախված մեքենայի 19-ամյա վարորդը ձերբակալվել է

Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի 19–ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, … Read more

Ծածկադմփոց անել չի լինի․ ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Երևանում Զելենսկու հնչեցրած սպառնալիքներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու սպառնալիքները: Ավելի վաղ` Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ»՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է … Read more