Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել

Բաքուն պատրաստ է շարունակել Մոսկվայի հետ զարգացնել դաշնակցային համագործակցության հարաբերությունները, սակայն դրան խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ ռուսական ԶԼՄ-ներում առկա բացասական տեղեկատվական ֆոնը։ Այս մասին RTVI-ին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։ «Դաշնակցային համագործակցության զարգացումն ու 2022 թվականի փետրվարի 22-ի Հռչակագրի դրույթների իրականացումը, որը մեր հարաբերությունների հիմքում է, դժվարանում են Ադրբեջանի նկատմամբ չափազանց բացասական տեղեկատվական … Read more

«Ուժեղ Հայաստան». Մենք կդիմենք Սահմանադրական դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Խորհրդարանական մարմինների ձևավորումն ու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների նշանակումն ընթանում են Կանոնակարգի կոպիտ խախտումներով։ Այս մասին օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մեկնաբանելով հանձնաժողովների ընտրության շուրջ վեճերը՝ նա նշել է, որ ընդդիմությունը մտադիր է հարցը տեղափոխել իրավական դաշտ։ «Ինչ վերաբերում է Կանոնակարգի խախտումներին և … Read more

ՔԿ․ Զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքով այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1–ին մասով (սպանությունը): Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»,– գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել … Read more

Ադրբեջանը կուլիսների հետևում փորձում է կանգնեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև էսկալացիան

Ադրբեջանը կուլիսների հետևում դիվանագիտական ջանքեր է գործադրում Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու համար, հայտնում է Ynet պարբերականը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։ Ինչպես նշում է պարբերականը, իրավիճակին միջամտելու Բաքվի փորձերը սկսվել են երկու երկրների հարաբերությունների կտրուկ սրումից մեկ շաբաթ հետո։ Լարվածության պատճառ են դարձել Սիրիայում թուրքական բազային հասցված հարվածը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Թուրքիայի հասցեին … Read more

Հունաստանը Իրանի հետ լարվածության ֆոնին Patriot է տեղափոխել Կրետե – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Հունաստանը Կարպաթոս կղզուց Կրետե է տեղափոխել Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոցը՝ ռազմավարական կարևորություն ունեցող Սուդա ռազմածովային բազայի շրջանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Մարտկոցը անձնակազմի և սարքավորումների հետ միասին տեղափոխվել է կիրակի գիշերը։ Ակնկալվում է, որ համալիրը կտեղակայվի Սուդա ռազմական բազայի շրջանում։ Որոշումն ընդունվել է Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտների հասցեին Իրանի բարձրաստիճան … Read more

Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների հիմնական մասը կավարտվի հաջորդ տարի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության տարածքում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքների հիմնական մասը կավարտվի հաջորդ տարի։ Այս մասին նա ասել է Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երրորդ նիստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Անդրադառնալով տրանսպորտային նախագծերի իրականացմանը՝ Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Ըստ նրա, նախագծի ադրբեջանական հատվածը … Read more

Ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ըստ ՔԿ-ի` նրանք ծեծել են քննիչներին

ՀՀ Քննչական կոմիտեից պնդում են, որ ոստիկանն է ծեծել քննիչներին և տեղեկացնում, նա և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։ «2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են»,–գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Երեկ ԶԼՄ–ները գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ Գրել էին, որ ծեծկռտուքը … Read more

ՔԻՀԿ-ն գործարկել է Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստր – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) գործարկել է Հայաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկվող անձանց ռեգիստրը։ Այս պահին ցանկում ներառված է 36 անձ։Կենտրոնի գնահատմամբ՝ 31 անձ ենթարկվում է քաղաքական հետապնդման, ևս չորսը դասակարգվել են որպես քաղբանտարկյալներ։ Նրանց թվում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, «Սրբազան պայքար» շարժման աջակից, «Կամք» նախաձեռնության … Read more

Մանե Թանդիլյան․ Բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ

Վերջնական արձանագրենք. բանակում ոչ թե առանձին խնդիրներ ունենք, այլ խայտառակ բարձիթողի իրավիճակ: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Չենք հասցնում ուշքի գալ մի ողբերգական դեպքից, արդեն հաջորդի մասին ենք լսում։ Եվ դրա գլխավոր պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն է Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար։ Նիկոլ Փաշինյանն է նրան … Read more

Դատախազություն․ Ալավերդու 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու համար հայցեր կներկայացվեն

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզը համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը երկօրյա այցով Լոռու մարզում էր, Ալավերդիում շրջել է 2000-2005 թթ. ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզի տարածքներով։ Խոսքը Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ … Read more