Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի տարածքով անցնող ճանապարհահատվածում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:   Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։   ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից կարանտինային ամբողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից Ռուսաստան կարանտինային կարգավորման ենթակա բուսական արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Գերատեսչության հաղորդմամբ՝ սահմանափակումը տարածվում է ինչպես Հայաստանում արտադրված, այնպես էլ Հայաստանի տարածքից արտահանվող ապրանքների վրա։ Ռուսական կողմը նշում է, որ որոշումը գործելու է մինչև անվտանգության և ապրանքների հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմների մշակումը։ … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել

Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։Հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը. «Ոսկե ծիրան» կինոփառատոն

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան։ Ինտենսիվ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը։ Այն իրականացվում է Lumiverse հարթակի հետ: Արհեստական բանականությունը շարունակում է վերափոխել համաշխարհային ժամանցային և ստեղծարար արդյունաբերությունը, և GAIFF Pro-ի նոր նախաձեռնությունը կինոոլորտի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել … Read more

Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից

«Որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ դեռ ատոմակայանով զբաղվող երկրի ընտրություն չեն կատարել, մոդելի ընտրությամբ էլ պայմանավորված՝ կլինի արտադրող երկիրը: «Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ և ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք առաջարկներ, … Read more

Հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանում կներդրվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը

Կառավարությունը հավանություն է տվել ընտանիքի անապահովության գնահատման նոր կարգին, որը 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի հանրապետության ամբողջ տարածքում։ Նոր համակարգը նախապես փորձարկվել է Կոտայքի մարզում և Սյունիքի մարզում։ Ըստ կառավարության՝ համակարգը նպատակ ունի նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ավելի հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը և խրախուսել քաղաքացիների սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Նոր կարգով նպաստ ստանալու դիմումը միաժամանակ կդիտարկվի … Read more

Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան

«Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի: Էլ չեմ ասում, որ TRIPP նախագծի իրագործման շրջանակներում հնարավորություններն էականորեն կավելանան»: Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնել է, որ այս ընթացքում Հայաստանը տրանսպորտային նոր հնարավորություններ է ունեցել, Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծ էլ աշխատում է։ «Այս թեմայով Վրաստանի վարչապետի հետ խոսակցություն եմ ունեցել, հավաստիացրել է, որ երկու … Read more