Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար

2027 թ. մայիսի 8-ից նոյեմբերի 21-ը Վենետիկում կայանալու է «Կերտել ճարտարապետություն. հանուն համակեցության հնարավորության՝ առերեսվելով իրական իրականությանը» (Do Architecture — For the Possibility of Coexistence Facing a Real Reality) խորագրով Ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեն։ Բիենալեի գլխավոր համադրողներն են Վան Շուն և Լու Վենյուն։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, … Read more

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։  «Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ՛ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ՛ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։ … Read more

Արեգնազ Մանուկյանի բնակարանում խուզարկություններ են կատարվել. նրան կանչել են ՔԿ

«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել:   1lurer.am-ի տեղեկություններով՝ նրան կանչել են Քննչական կոմիտե:   Քննչական կոմիտեից «Լուրերի» հետ զրույցում հաստատեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ:    

Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։   Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։ … Read more

Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում

ԵՊՀ-ում տևական ժամանակ իրականացվում է կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց, որի շրջանակում տասից ավելի ամբիոններ արդեն խոշորացվել են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին համալսարանից՝ անդրադառնալով ավելի վաղ համացանցում տարածված ԵՊՀ-ում «քաղաքական հաշվեհարդարի» մասին տեղեկություններին։ «Այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին կառուցվածքային փոփոխություն, այլ որպես ԵՊՀ ռազմավարական ծրագրից բխող գործողությունների պլանի մաս՝ ուղղված կրթական … Read more