Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել ավելի քան 35 մլն դրամ և անշարժ գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը, որով պահանջվում է  ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, բաժնեմասեր և շուրջ 35 միլիոն դրամի ապօրինի ծագում ունեցող միջոցներ։ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման … Read more

Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բացել ենք, մնացածը բիզնեսի որոշելիքն է. Պապոյան

Ադրբեջանի տարածքով Հայաստան հեղուկ գազի տարանցման հնարավորությունը բաց է,  բիզնեսը կորոշի՝ օգտվել, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:   «Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի տարանցման հնարավորություն կա, բացել ենք: Կօգտվի՞ բիզնեսը, թե՞ ոչ…. Այլ հավասար պայմաններում երկաթուղին ավելի էժան է, սակայն մարդիկ մեծ ներդրումներ են արել այդ ոլորտում, օրինակ, … Read more

Ռուս լրագրողները երկար տարիներ անց վերջապես սուր հարցեր տվեցին պաշտոնյայի. նա Ալեն Սիմոնյանն էր. Ղազարյան

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ռուս լրագրողների՝ Ալեն Սիմոնյանին տված հարցերին: «Ռուսաստանի պետական լրատվամիջոցների լրագրողները երկար տարիներ անց վերջապես կարողացան բարձրաստիճան պաշտոնյայի սուր հարցեր տալ։ Ճիշտ ա, պաշտոնյան Ալեն Սիմոնյանն էր»,- գրել է Ղազարյանը:

Լրացուցիչ քննություն՝ «Անգլերեն» առարկայից հունվարի 31-ի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար. ԿԳՄՍՆ

Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։ Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլ.փոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ … Read more