Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ ստորագրել է 80 մլն եվրոյի տնտեսական վերափոխման վարկային ծրագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:   Ֆորումի շրջանակներում նախարար Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ … Read more

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի  իր էջում հայտնել է, որ ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և ժամանակավոր հավատարմատարներին։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը: Մասնակիցները կարևորել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և … Read more

Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում

Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում: Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը, պաշտոնատար այլ անձինք: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: … Read more