Ինչպես է ուղերձն ավարտում տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանը՝ խոպան դիտարկած խմբակը. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից Ալիկ Ալեքսանյանի վերջին հայտարարություններից մեկին: ««Ծվեն-ծվեն արեցիք մեր հայրենիքը։ Հեռո՛ւ մնացեք, ձայններդ կտրեք»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր «տեսաուղերձը» այս տողերով եզրափակում է տասնամյակներով Ռուսաստանը հայրենիք, իսկ Հայաստանն ու Արցախը խոպան դիտարկած խմբակը։ Ինչ խոսք, չքնաղ է»,- գրել է Սաֆարյանը՝ տեղադրելով հայտարարության տեսապատճենը:

Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Մարտի 31-ին՝ ժամը 18։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։  Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ … Read more

Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ. ՀԺ

Իշխանությունը զավթելու հրապարակային հայտարարությունների համար տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի թիմակիցները, մասնավորապես՝ նրա եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, ջանք ու եռանդ չեն խնայում՝ համոզելու համար, թե իրենք նախկին իշխանությունների հետ որևէ առնչություն չունեն և չեն պատրաստվում նրանց հետ միավորվել: Վերջիններս սա փորձում են անել այն պարագայում, երբ Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին … Read more

ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարված փոփոխության հեղինակը չէ․ պարզաբանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանում են՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սոցիալական հարթակում պնդում է արել, թե ՀՀ Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում 2024 թվականին արված փոփոխության հեղինակը ԿԸՀ-ն է։ Փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին։ «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԿԸՀ-ն երբևէ որևէ հարթակում նման առաջարկությամբ հանդես չի եկել։ Ուստի Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն … Read more

Արման Թաթոյանի ավտոբուսը՝ Սերժ Սարգսյանի տան մոտ

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի տան մոտ կայանած Արման Թաթոյանի ավտոբուսին։ Հիշո՞ւմ եք հրապարակումները Սերժ Սարգսյանի տան վերաբերյալ։ Ջրվեժի տունը պատկանում է ՀՀ երրորդ նախագահի դստերը։ Այսօր նկատեցի, որ Արման Թաթոյանի շտաբի ավտոբուսը՝ «Արդարությունը գալիս է» կարգախոսով, կանգնած է այդ տան տեսադաշտում։ Ընդ որում, այնպես է կայանած, որ պատուհանից նայողն անպայման … Read more