Երդվյալ քոչարյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ. ՀԺ

Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են համոզել, թե իրենք նախկին իշխանությունների հետ կապ չունեն՝ չնայած այն հանգամանքին, որ Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Մարտի 31-ին ներկայացրել էինք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հետ կապակցված շուրջ 50 անուն, որոնք այսօր աջակցում են Սամվել Կարապետյանին: Այս անգամ «Հայկական ժամանակ»-ի ձեռքի … Read more

Առուշ Առուշանյանի հետ շրջայց կատարեցինք Շուռնուխում, զրուցեցինք բնակիչների հետ.Դավիթ Դանիելյան

Դավիթ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել,որին կից գրել է. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ շրջայց կատարեցինք Շուռնուխում, զրուցեցինք բնակիչների հետ: Քննարկեցինք մի շարք ծրագրեր և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման տարբերակներ: Նաև նվիրեցի այն գիրքը, որը օրեր առաջ խոստացել էի նվիրել Շուռնուխի բնակիչներից մեկին: Շնորհակալություն հաճելի հանդիպումների համար:

Համացանցում հրապարակվել է Տաշիր Սամոյի կուսակցության հիմնադրի ՌԴ անձնագիրը

Medianews-ը գրում է. Տելեգրամյան ալիքներում հայտնվել է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանի ՌԴ անձնագիրը։ Ըստ նույն տելեգրամյան ալիքների Ալեքսան Ալեքսանյանը դեռևս տարիներ առաջ Ալեքսան Ալեքսանյանը հավաքագրվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) կողմից որպես գործակալ և այժմ զբաղված է Հայաստանից պարբերաբար տեղեկատվություն տրամադրելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը։