Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲԴԽ խոսնակը։   «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 2026 թվականի մարտի 20-ից է փոխվել։ Որպես այլընտրանքային խափանման միջոցներ՝ համակցված կիրառվել է տնային կալանքը՝ երեք ամիս ժամկետով, և բացակայելու արգելքը։   Մեղադրյալ … Read more

Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը

«Քուչակ բնակավայրում վերանորոգվում է 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը»: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարը գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։

Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլին

Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կկայանա մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։   Հայաստանի տղաների հավաքականն առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով.   Արթուր Դավթյան Արթուր Ավետիսյան Համլետ Մանուկյան Մամիկոն Խաչատրյան

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ընդդիմության վարչապետի թեկնածուի գաղտնիությանը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն այն մասին, որ եթե ասեն իրենց վարչապետի թեկնածուի անունն, ապա քրեական գործ կհարուցվի նրա նկատմամբ։   «Բացառիկ նորամուծություն քաղաքականության մեջ։ Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով»,- տեսանյութին կից՝ գրել է Ռուբինյանը։