Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ շրջայց կատարեցի Խոզնավարում. Դավիթ Դանիելյան

Դավիթ Դանիելյանը գրել է. Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ շրջայց կատարեցի Խոզնավարում: Զրուցեցի բնակիչների հետ, ծանոթացանք ընթացիք աշխատանքներին: Շուտով կներկայացնեմ ծրագրերից մեկի արդյունքը, որը մեկնարկվել էր ամիսներ առաջ:

Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը.Ըմբշամարտի ֆեդերացիա

Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:   Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտնում է, որ Արթուր Ալեքսանյանը, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:   «Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,- նշում են ֆեդերացիայից:

14-ամյա եղբայրները սուլելով անցնելու համար դիտողություն են արել 17-ամյա տղային. վեճը վերածվել է ծեծկռտուքի

Մարտի 13-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Յուրի Երզնկյան փողոցի 1/13 հասցեի մոտ նկատել են, որ 3 անչափահասներ վիճաբանում են։   Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված հասցեի դիմաց Երևանի բնակիչներ 14-ամյա … Read more

20-ը ի՞նչ ա, թուլափա՞յ, ասեն ՀՀԿ-ն մի մանեթով ծախվեց. Վաղարշապատում ընտրակաշառքի վարույթով 62 ձերբակալված կա

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։   Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և … Read more