Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ներկայացված ուղերձում ասվում է.  «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ աքսորված և դաժանորեն սպանված անթիվ հայերին: Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում Ամերիկայի և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին այս հիշատակի օրը՝ ավելի քան 100 տարի … Read more

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղիկներ խոնարհելով հայ զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից։ «1914-1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։ Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,- գրել է դեսպանը։