Դավիթ Դանիելյանը այցելել է Ներքին Հանդ և Ծավ գյուղեր

Այցելեցի Ներքին Հանդ և Ծավ գյուղեր: Ունեցա հանդիպումներ քաղաքացիների հետ, արձանագրեցինք որոշ խնդիրներ և դրանց լուծման հնարավոր տարբերակները, մեծ ուրախությամբ մասնակցեցի գյուղական առօրյային: Խաղաղ, ստեղծարար ու զարգացող քաղաքներ և գյուղեր եմ ցանկանում Հայաստանի քաղաքացիներին: Դա հնարավոր է միայն աշխատանքով և կարգապահությամբ:

Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ

Ապրիլի 24-ին խորհրդանշական հաղթանակ Աշխարհի գավաթում։ Դավիթ Չալոյանը 1/4 եզրափակիչում հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզ։ 2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ։ Մրցավարները գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները` հաղթանակը շնորհեցին Չալոյանին։ Վաղը մեր մարզիկը կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար։ Ցավոք նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, ով … Read more