Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սխալ է որակել պնդումները, թե Հայաստանը համակարգված կերպով կրճատում է իր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՝ հօգուտ Եվրամիության: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։ Դիտարկմանը, թե «ՀՀ կառավարության վերջին շրջանի կուրսը նման է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը նվազեցնելու համակարգված քաղաքականության», Սիմոնյանը … Read more

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա

Քաղաքականություն 06.02.2026 | 11:16 Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Իրանը։ Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, մշակեն կապի այլընտրանքային միջոցներ և, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը։ «Անհապաղ լքեք Իրանը։ Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որն անկախ կլինի ԱՄՆ կառավարության … Read more

Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ալ Հիլյալում» նորամուտի խաղում

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի նորամուտը տպավորիչ է ստացվել «Ալ Հիլյալում»։ Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում 6:0 հաշվով հաղթել է «Ալ Օխդուդին», իսկ 38-ամյա Բենզեման դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Նա խփել է հյուրերի առաջին երեք գոլերը։ 2022թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրն օրեր առաջ էր սաուդյան «Ալ … Read more

Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ալ Հիլյալում» նորամուտի խաղում

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի նորամուտը տպավորիչ է ստացվել «Ալ Հիլյալում»։ Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում 6:0 հաշվով հաղթել է «Ալ Օխդուդին», իսկ 38-ամյա Բենզեման դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Նա խփել է հյուրերի առաջին երեք գոլերը։ 2022թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրն օրեր առաջ էր սաուդյան «Ալ … Read more

Դիլիջանում «Հայկական գործվածքի թանգարան» կբացվի

Դիլիջանում փետրվարի 7-ին, ժամը 13:30 Կալինինի 5 հասցեում կբացվի Հայաստանի համար եզակի «Հայկական գործվածքի թանգարան»-ը։ Ծրագիրն իրականացվում է Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես կգա նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։ Նոր մասնագիտացված ցուցադրությունը տեղակայված է … Read more

Թրամփը Փաշինյանին և Ալիևին «իսկապես լավ առաջնորդներ» է անվանել

Քաղաքականություն 06.02.2026 | 09:45 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է «իսկապես լավ առաջնորդներ»։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ ունեցած ելույթում՝ կրկին անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մեկ տարվա ընթացքում ես ավարտել եմ ութ կատաղի պատերազմ, ինչպիսիք են Կամբոջայի և Թաիլանդի, Կոսովոյի … Read more

Կասեցվել է Ա․Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։ «Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների … Read more