Կասեցվել է Ա․Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի վաճառքի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՊՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։

«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշվում է տեսչական մարմնի տարածած հաղորդագզրության մեջ։

Leave a comment