Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 13-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 13-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 375 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 378,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 444 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 449 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,83 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,90 դրամ փոխարժեքով։

Հնաբերդ գյուղում և Ալագյազ-Արթիկ, Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հարժիս-Շինուհայր խաչմերուկը (բուք), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը, Սպիտակի ոլորանները և Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

Քաղաքականություն 12.02.2026 | 22:56 Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործընկերությանը, ինչպես նաև բարձրաստիճան փոխայցելություններին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մայիսին Երևանում նախատեսվող … Read more

Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր» նախաձեռնության շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով կրթության ռազմավարական նշանակությունն ու էներգետիկ վերափոխման առաջնահերթությունը։ Վարչապետը խոսել է նաև պատմությունից քաղած դասերի, 2020-2025 թվականների անցած փուլը հաղթահարելու և Հայաստանի զարգացման նոր շրջափուլի մասին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Վարչապետը շնորհակալություն է … Read more

ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը

Քաղաքականություն 12.02.2026 | 22:39 Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացած նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռվող հնարավորություններին։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության … Read more

Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 12-ին՝ ժամը 09։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է … Read more

Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ

Քաղաքականություն 12.02.2026 | 22:15 Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից այսօր հրապարակված տեսանյութում երկրի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի և անհայտ կնոջ միջև հեռախոսազրույցից մի հատված կա։ Զրույցի ընթացքում Ռամիզ Մեհդիևը կնոջից խորհուրդ է հարցնում Ադրբեջանում «պետական ​​կառավարման համակարգում փոփոխությունների» մասին իր պատրաստած նամակը հանձնելու վերաբերյալ, ըստ էության՝ հեղաշրջումից հետո կառավարման մոդելի … Read more

«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին

Հասարակություն 12.02.2026 | 21:38 «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ … Read more

Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ խոստացել են բաց պահել հաղորդակցության ուղիները և ընդլայնել գործնական համագործակցությունը, նույնիսկ այն դեպքում, երբ Եգեյան ծովում և Միջերկրական ծովի արևելյան մասում երկարատև վեճերը շարունակում են բաժանել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին, գրում է Turkish Minute-ը։ Առաջնորդները հանդիպել են Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի … Read more

Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին

Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ջերմուկի խաչմերուկից … Read more