«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում

Քաղաքականություն 25.09.2026 | 16:53 ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան ամփոփել է սեպտեմբերի 18-20-ը կայացած Պետական դումայի ընտրությունների արդյունքները։ Քվեարկության արդյունքներով՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 450 մանդատից 349-ը։ Սա կուսակցության պատմության ընթացքում գրանցված  առավելագույն արդյունքն է։ Կուսակցության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016 թվականի ընտրություններում, երբ աստացել էր 343 տեղ։ 2021 թվականին «Եդինայա … Read more

Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

Քաղաքականություն 25.09.2026 | 17:03 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին: ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններով Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի, ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։ Փոխվարչապետը կարևորել է Բուլղարիայի դերակատարումը տարածաշրջանային հաղորդակցությունների խոշոր ծրագրերի առաջմղան գործընթացում: … Read more

TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու TRIPP ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային կապերի ընդլայնման գործիք։ «Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող … Read more

Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր և տարածաշրջանային զարգացումները։ «ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Իրանից գազի գնումը կհանգեցնի ՀՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների․ ՌԴ ԱԽ պաշտոնյան՝ գազի գնի մասին

Ցանկացած այլ երկրից գազ գնելը Հայաստանին զգալիորեն ավելի թանկ կարժենա, քան Ռուսաստանից այն ներմուծելը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ  Ալեքսեյ Շևցովը՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ երկիրը գազ կգնի «ամեն տեղից, որտեղից հնարավոր է»՝ Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից։ Լրագրողներին տված մեկնաբանության մեջ Շևցովը հաշվարկներ է ներկայացրել, … Read more

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 25.09.2026 | 16:26 Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը հեծանիվ վարելիս Վիլյամ անունով 9-ամյա հայ տղայի վրա իսրայելցի հրեա ծայրահեղականները պղպեղի սփրեյ են ցողել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Երուսաղեմում բնակվող հայազգի լրագրող Գեղամ Բալյանը։ «Նա երաժշտություն էր լսում, երբ ահաբեկիչները սպառնալից մոտեցել են նրան և պահանջել հանել ականջակալները։ Նրանք լսել են, թե ինչպես … Read more

Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը: Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 23-ամյա ֆուտբոլիստը երկրորդ տարին անընդմեջ է արժանանում այդ մրցանակին: 2025/26 մրցաշրջանում Ջուդ Բելինգեմն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել է 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը բոլոր գոլերը խփել էր … Read more

«ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորմամբ, կներկայացվի Օպերայի և բալետի թատրոնում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին և 18-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «ԹԱՄԱՐ» բալետը։ Ներկայացման հիմքում Ախթամարի լեգենդն է, որը նորովի է պատմվում մեր օրերում՝ սիրո, ընտրության, հիշողության և կորստի թեմաներով։ «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի «ԹԱՄԱՐ» բալետը՝ Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումը։ Ներկայացումը Ախթամարի լեգենդի ժամանակակից վերաիմաստավորումն է։ … Read more

Ժողովրդագրությունն ու մարդկային կապիտալը՝ Հայաստանի զարգացման օրակարգում․ Աբիսողոմոնյան

Քաղաքականություն 25.09.2026 | 16:06 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրական քաղաքականությունն ու մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ «Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ժողովրդագրական դիմակայունություն. … Read more

Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը

Քաղաքականություն 25.09.2026 | 15:26 ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, տնտեսական համագործակցության ընդլայնումն ու տարածաշրջանային զարգացումները։ «Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես … Read more