Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները. 2025 թվականի ԶԼՄ ամփոփում. ՀՔԱՎ

ՀՔԱՎ-ը ներկայացրել է 2025 թվականին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները։   «2025 թ․ ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները մնում են համակարգային խնդիր։ Թեև արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը էապես նվազել է նախորդ տարիների համեմատ, այդ նվազումը չի կարող դիտարկվել որպես իրավիճակի որակական բարելավման ցուցանիշ։ Խախտումների կառուցվածքային և բովանդակային վերլուծությունը ցույց … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 9-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 9-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 375 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 378,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 443 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 446,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,82 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,90 դրամ փոխարժեքով։

Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից

Քաղաքականություն 08.02.2026 | 22:09 Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը աջակցել է երեխաների համար սոցիալական ցանցերին հասանելիությունը սահմանափակելու գաղափարին և հայտարարել, որ երկիրը պետք է հետևի Ֆրանսիայի օրինակին, որտեղ արդեն քննարկվում է համապատասխան արգելքը։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։ «Ես կողմ եմ, որովհետև, ինչպես ասում են ինձ ծանոթ մասնագետները, դա չափազանց վնասակար է, և … Read more

Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին

Կոմիկ Նուրլան Սաբուրովը առաջին անգամ հրապարակային կերպով արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին։ Instagram-ի իր էջում նա հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակը» չի մեկնաբանի, և հարցով կզբաղվեն իրավաբանները։ «Կան իրավաբաններ, նրանք իրենց մակարդակով կզբաղվեն բոլոր հարցերով՝ բոլոր լիազոր մարմինների հետ»,-գրել է կոմիկը։ Նա հիշեցրել է, որ իր՝ որպես կոմիկի ճանապարհը սկսվել է Եկատերինբուրգում՝ 15 տարի … Read more

Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները

Հասարակություն 08.02.2026 | 20:05 Հունվարի 24-ին մեկնարկել են 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։ Փետրվարի 8-ին՝ քննաշրջանի վերջին օրը, դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» ու «Քիմիա» առարկաներից։ ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։ «Հայոց պատմություն» Թեստ 1, թեստ 2, թեստ 3, թեստ 4 Պատասխան «Քիմիա» Թեստ 1, թեստ 2, թեստ 3, թեստ 4 Պատասխան Հիշեցնենք, որ 2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի … Read more

Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ

Քաղաքականություն 08.02.2026 | 20:33 Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ հարձակումների համար Ռուսաստանը կիրառել է տարբեր տեսակների 116 հրթիռ, ինչպես նաև 1200 կառավարվող ավիացիոն ռումբ և ավելի քան 2000 հարվածային անօդաչու թռչող սարք։ Այդ վիճակագրությունը կիրակի՝ փետրվարի 8-ին, Telegram-ում ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Գրեթե ամեն օր նրանք (ՌԴ ԶՈւ-խմբ.) հարվածում են էներգետիկային, լոգիստիկ ենթակառուցվածքներին, … Read more