Իրանը պատրաստ է նոսրացնել հարստացված ուրանը, եթե «բոլոր պատժամիջոցները վերացվեն»

Իրանը պատրաստ է նոսրացնել իր բարձր հարստացված ուրանի մակարդակը, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը Վաշինգտոնի հետ անուղղակի բանակցությունների վերսկսումից հետո, գրում է France 24-ը։ «Ուրանի 60 տոկոսով հարստացման հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան․ Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը նշել է, որ դա կախված է նրանից՝ արդյո՞ք … Read more

Տիմատի, Պիոտրովսկի, Դվորկովիչև․ ԵՄ-ն պատժամիջոցների 20-րդ փաթեթում ռուս զինվորականների, մշակութային գործիչների և գործարարների է ներառում

Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը։ Այն ընդլայնում է դեռևս 2014 թվականին սահմանված պատժամիջոցների ռեժիմը։ «Սիստեմա» հետաքննող նախագծին հասանելի փաստաթղթի նախագծում նշված են 30 անհատներ և 64 կազմակերպություններ։ Բրյուսելը նրանց համարում է Ուկրաինայի ինքնիշխանության խաթարման, պատերազմին աջակցելու և գործող սահմանափակումները շրջանցելու մեղսակից, գրում է Current time-ը։ Զինվորականներ Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և … Read more

Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովով մենք լուրջ զարկ տվեցինք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն»,- այս մասին երկօրյա այցով ՀՀ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովից հետո ես և նախագահ Ալիևը, նախագահ Թրամփին համատեղ նամակով առաջադրել ենք … Read more

Փոքր մոդուլային ռեակտորներ կլինեն, ԱՄՆ-ը 9 մլրդ դոլար կներդնի ՀՀ էներգետիկ անվտանգության ուղղությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 09.02.2026 | 19:56 «Հիանալի է լինել այստեղ՝ Հայաստանում»,-հայտարարեց երկօրյա այցով ՀՀ ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն հիասքանչ երկիր է համագործակցելու համար, և Ամերիկան շատ հպարտ է դրանով․ «Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը միասին շատ մեծ բանի են հասել։ Խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց … Read more

Վենսն ու Փաշինյանը ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համատեղ հայտարարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 09.02.2026 | 19:28 Բաղրամյան 26-ում ստորագրվել է  միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ «123 համաձայնագիր» անվանումը գալիս է ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին օրենքի 123-րդ հոդվածից։ Այդ հոդվածի հիման վրա ԱՄՆ-ը կարող է այլ պետությունների հետ կնքել համաձայնագրեր՝ խաղաղ … Read more

ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ հերթական ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։ «Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման … Read more

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին Ջեյ Դի Վենսին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ՀՀ նախագահական նստավայրում այս րոպեներին հանդիպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մի խումբ քաղաքացիներ, հանդիպմանը զուգահեռ, բողոքի ակցիա են իրականացնում նստավայրի դիմաց՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ աջակցել հայ գերիների … Read more

Շատ մոտ ենք այն կետին, որ խաղաղությունը համարենք անշրջելի․ Փաշինյանը՝ Վենսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 09.02.2026 | 19:16 «Հարգելի՛ պարոն փոխնախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում»,- ՀՀ-ԱՄՆ պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց պաշտոնական այցով Երևան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսին։ «Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետև Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք և Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստանի … Read more