Վենսն ու Փաշինյանը ստորագրեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համատեղ հայտարարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.02.2026 | 19:28

Բաղրամյան 26-ում ստորագրվել է  միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

«123 համաձայնագիր» անվանումը գալիս է ԱՄՆ-ի Ատոմային էներգիայի մասին օրենքի 123-րդ հոդվածից։ Այդ հոդվածի հիման վրա ԱՄՆ-ը կարող է այլ պետությունների հետ կնքել համաձայնագրեր՝ խաղաղ նպատակներով միջուկային համագործակցության համար։

Համաձայնագրերը սահմանում են պայմաններ, որոնց ներքո կողմերը կարող են համագործակցել՝ օրինակ՝

-միջուկային վառելիքի մատակարարում,

-միջուկային տեխնոլոգիաների փոխանցում,

-ատոմակայանների կառուցում կամ շահագործում,

-գիտական ու տեխնիկական համագործակցություն միջուկային ոլորտում։

Համաձայնագիրը խիստ պարտավորություններ է դնում, որ․

միջուկային նյութերը չօգտագործվեն ռազմական նպատակներով,
գործի դրվեն ՄԱԳԱՏԷ-ի (IAEA) վերահսկողության մեխանիզմները,
չլինի ուրանի հարստացում կամ պլուտոնիումի վերամշակում առանց հատուկ թույլտվության։

ԱՄՆ-ը նման համաձայնագրեր ունի տասնյակ երկրների հետ (Ճապոնիա, Հարավային Կորեա, ԱՄԷ, Հնդկաստան և այլն)։ Յուրաքանչյուր նոր «123 համաձայնագիր» պետք է հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

Leave a comment