Հայաստանի կողմից մշակված իսրայելական Harop ԱԹՍ-ի նմանակն Ադրբեջանի դժգոհությունն է առաջացրել․ Globes

Միջազգային հարաբերությունները բարդ են, հատկապես զենքի հարցում։ Իսրայելը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries (IAI) ընկերության կողմից մշակված  իր կամիկաձե անօդաչու թռչող սարքի տարբերակը, ինչը զայրացրել է նրա ամենամոտ մահմեդական դաշնակից Ադրբեջանին։ Այս մասին գրում է իսրայելական Globes-ը։ 225 հանգույց և վիրաբուժական ճշգրտություն Harop-ը կամիկաձե անօդաչու թռչող սարք է՝ տպավորիչ … Read more

Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան` Թբիլիսիի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին

Էստոնիայի ԱԳՆ-ն որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված երկրի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսիում էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա պարտականությունները Վրաստանում: Այս փոփոխության պատճառն Էստոնիայի և Վրաստանի կառավարության միջև հարաբերությունների սառեցումն է՝ միաժամանակ կապերի ամրապնդումը Հայաստանի հետ։ Փետրվարի 11-ին Էստոնիայի ԱԳՆ-ն Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է, որ Վրաստանում … Read more

Իրանի շուրջ լարվածության աճի ֆոնին` ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկում աշխարհի ամենամեծ՝ USS Gerald R. Ford ավիակիրը

ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ ավիակիրը կուղարկի Մերձավոր Արևելք՝ աջակցելու արդեն իսկ այնտեղ գտնվող մեկ այլ ավիակրի,  AP-ին ասել է ծրագրերի հետ ծանոթ աղբյուրը։ Այն ավելի մեծ ուժ կհաղորդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ Իրանին միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բերելու համար։ USS Gerald R. Ford-ի Մերձավոր Արևելք տեղակայումը տեղի է ունենում այն ​​բանից հետո, երբ Թրամփն ընդամենը … Read more

Յոհանես Կլեբոյի 8-րդ օլիմպիական ոսկին ու Միքայել Միքայելյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարն ավարտեց նաև դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Դահուկավազքի տղամարդկանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչը 23 րոպե 06.4 վայրկյան արդյունքով գրավեց 53-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 112 դահուկորդ։ Ոսկե մեդալին արժանացավ նորվեգացի Յոհանես Կլեբոն, որը գրանցեց 20։36․2 արդյունք ու դարձավ 8-ակի օլիմպիական չեմպիոն։ Արծաթե մեդալակիր … Read more

Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնություն է ձեռք բերվել` երկկողմ ցամաքային առևտուր սկսել. թուրքական աղբյուր

Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել՝ թույլատրել ուղիղ ցամաքային առևտուր Վրաստանի միջոցով, գրում է թուրքական T24-ը։ Al Monitor-ի լրագրող Էզգի Աքիի փոխանցմամբ՝ իրավիճակին ծանոթ երկու առևտրային աղբյուրներ ասել են, որ Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ։ Այս քայլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Անկարան ակտիվացնում է ջանքերը՝ կարգավորելու Երևանի … Read more

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

13.02.2026 | 15:05 Ռուսական կողմի հետ աշխատում ենք, առաջիկա օրերին պատասխանը կունենանք. Խուդաթյանը` երկաթուղու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալիևը ժամանել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին

Քաղաքականություն 13.02.2026 | 15:46 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ ժամանել է Գերմանիա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ նա մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին: Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն ներկայացվում: Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի    

Դուք էական դեր եք խաղացել խաղաղության ամրապնդման գործում․ Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության 3-րդ տարեդարձին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության 3-րդ տարեդարձի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝ «Հարգելի պարոն Ռիտեր,Հարգելի դեսպաններ և դիվանագետներ,Տիկնայք և պարոնայք, Իսկապես մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին նշել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության երրորդ տարեդարձը։ Այս կարևոր իրադարձությունը հպարտության պահ է՝ ոչ միայն արձանագրված ձեռքբերումների, այլև նրա, թե՝ … Read more

Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ Պետքարտուղարություն

Քաղաքականություն 13.02.2026 | 15:26 Միացյալ Նահանգները ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։ ԱՄՆ Պետքարտուղաղրությանն խոսնակն այս մասին հայտնել է վրացական Netgazeti-ի հարցմանն պատասխան։ «Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի նախընտրելի գործընկերը: Մենք շարունակում ենք մնալ Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր կողմնակիցը: Միացյալ Նահանգները ձգտում է է Վրաստանի հետ … Read more