Իրանը պատրաստ է միջուկային փոխզիջման, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն. Արաղչին ժամանել է Ժնև՝ բանակցությունների

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կիրակի երեկոյան դիվանագիտական ​​և տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Ժնև՝ մի շարք խորհրդակցությունների համար։ Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ՝ Արաղչիին դիմավորել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վոլֆգանգ Բրյուլհարտը։ Այցի ընթացքում Արաղչին հանդիպումներ է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարարի, իր օմանցի գործընկերոջ և  Ատոմային էներգիայի … Read more

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները փետրվարի 13-ին  դադարել են։ Փետրվարի 12-ին ուժի մեջ է մտել նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով: Տվյալ դեպքում, փաստորեն, … Read more

Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ

Հասարակություն 16.02.2026 | 11:03 Մեկնարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանի ասուլիսը: Թեմա՝ ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Յոհանես Կլեբոն դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նորվեգացի դահուկավազորդ Յոհանես Կլեբոն դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը պատմության մեջ։ Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 29-ամյա Կլեբոն նվաճել է չորրորդ ոսկե մեդալը՝ օգնելով Նորվեգիայի հավաքականին հաղթել 4×7,5 կմ փոխանցումավազքում։ Երկրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, բրոնզե մեդալակիր են դարձել իտալացիները։ Մինչև այս ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկներն էին … Read more

Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախնական արդյունքները․ Փաշինյանն առաջին հորիզոնականում է

Քաղաքականություն 16.02.2026 | 09:45 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվիրակները երեք օր՝ փետրվարի 13-ից սկսած, քվեարկում էին ձևավորելու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։ Արդեն իսկ հայտնի են քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների։ Ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ստանալով պատվիրակների 894 ձայնը։ Առաջին տասնյակը եզրափակում է … Read more

Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը հաջող մեկնարկեցին իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքր մրցաշարի սպորտային զույգերի պայքարում։ Կարճ ծրագրում Ակոպովան ու Ռախմանինը հանդես եկան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո, վաստակեցին 66.27 միավոր և հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը։ Փետրվարի 16-ին նրանք հանդես կգան նաև ազատ ծրագրում։ Կարճ ծրագրին … Read more