«Փորձում են ընտրողների բերել Ռուսաստանից և Վրաստանից»․ «Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է տվել

«Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Ռուսաստանում հայազգի գործարարների նկատմամբ պարտադրանքի մասին։ Հաղորդումը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով, որը վերաբերում է կուսակցության օգտին նվիրատվություն կատարելուն հարկադրելուն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Արգելված է մարդկանց պարտադրել, որ կուսակցություններին նվիրատվություն կատարեն։ Իսկ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը … Read more

Հավատում ենք խոսքին, որ Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի տրամադրում Իրանին. Ուիթկոֆ

Մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարությունը հերքել է պատերազմի ժամանակ Իրանի հետ հետախուզական տվյալներ կիսվելու մեղադրանքները, ասել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Դե` կարելի է նրանց խոսքին հավատալ։ Հուսանք, որ նրանք դա չեն փոխանցում»,- ասել է Ուիթկոֆը CNBC-ին տված հարցազրույցում։ Նա նաև հայտնել է, … Read more

Երեխա է վիրավորվել Թեհրանի հայկական թաղամասում. ինչ է կատարվում պատերազմի 12-րդ օրը

Այս գիշեր հարված է հասցվել Թեհրանի Մաջիդիե հայկական թաղամասին։ Զոհերի մասին է հաղորդվում, սակայն ոչ հայերի շրջանում։ «Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական միության ապակիներն են փշրվել,  հայերի շրջանում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ … Read more

Պոլսո Հայոց պատրիարքն ու համայնքի անդամները մասնակցել են Էրդողանի կողմից կազմակերպված իֆթարի ընթրիքին

Քաղաքականություն 11.03.2026 | 16:12 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում կազմակերպված իֆթարի (երեկոյան սննդի ընդունում Ռամադանի ժամանակ) ընթացքում հանդիպել է երկրի քրիստոնյա և հրեա հոգևորական առաջնորդների հետ։ Agos-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են 21 հոգևորականներ և համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե Համայնքի Հոգևոր առաջնորդ Վարդան Կիրակոս Քազանճյանը, Հայկական Հիմնադրամների … Read more

Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել են թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում Հայաստան-Լեհաստան գործընկերության խորացմանը հատկացվող կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերին և միջոցառումներին:

Հյուսիսային Կորեան աջակցություն է հայտնել Իրանի նոր գերագույն առաջնորդին

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ աջակցում է Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ընտրությանը, որը փոխարինել է հորը՝ Ալի Խամենեիին։ Վերջինը սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի դեմ առաջին հարվածների ժամանակ։ «Հարգում ենք Իրանի ժողովրդի իրավունքներն ու ընտրությունը՝ ընտրելու իրենց գերագույն առաջնորդին»,- Փհենյանի  արտաքին գործերի նախարարության անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Կորեայի կենտրոնական…

Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային գործընկերն է. ԵԽ նախագահն այցով Բաքվում է

Քաղաքականություն 11.03.2026 | 15:31 Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այսօր այցով ժամանել է Ադրբեջան։ Նա այս մասին գրել է X-ում։ «Այսօր Բաքվում եմ՝ անհամբեր սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային  գործընկերն է։ Անցած տարվա ընթացքում մենք վերալիցքավորել ենք մեր հարաբերությունները։ Մենք հանձնառու ենք մեր հարաբերությունները շարունակել խորացնել անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների … Read more

Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

Քաղաքականություն 11.03.2026 | 15:33 ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։