Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային գործընկերն է. ԵԽ նախագահն այցով Բաքվում է

Քաղաքականություն

11.03.2026 | 15:31

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան այսօր այցով ժամանել է Ադրբեջան։ Նա այս մասին գրել է X-ում։

«Այսօր Բաքվում եմ՝ անհամբեր սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Ադրբեջանը ԵՄ-ի առանցքային  գործընկերն է։ Անցած տարվա ընթացքում մենք վերալիցքավորել ենք մեր հարաբերությունները։ Մենք հանձնառու ենք մեր հարաբերությունները շարունակել խորացնել անվտանգության, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում։ Մենք նաև կքննարկենք վերջին զարգացումները՝ հաշվի առնելով արագ զարգացող աշխարհաքաղաքական իրավիճակը»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment