Մխչյանի դպրոցի երեխաներին առաջարկված սպիտակ փոշին գաջ է եղել

Հասարակություն 20.03.2026 | 18:22 Շուրջ մեկ տարի առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի աշակերտների կողմից ցածր դասարանի աշակերտներին առաջարկված փոշենման զանգվածը գաջ է եղել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին իրավապահ համակարգի աղբյուրները։ Հիշեցնենք՝ շուրջ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի մայիսին, տեղեկություն տարածվեց, ըստ որի, Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել

Հասարակություն 20.03.2026 | 18:49 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի՝ 2026 թվականի մարտի 20-ի հրամանով Արման Աբաջյանը նշանակվել է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության Լոռու և Շիրակի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Կոմիտեի նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանով՝ Արման Սարգսյանը նշանակվել է օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժնի պետի պարտականությունները կատարող: Հիշեցնենք, … Read more

86 տարեկանում մահացել է Չակ Նորիսը

Քաղաքականություն 20.03.2026 | 20:15 Չակ Նորիսը՝ մարտարվեստի չեմպիոնը և կարատեի դպրոցի ուսուցիչը, որը համաշխարհային ճանաչում էր ձեռք բերել 1980-ականների մարտաֆիլմերով, ինչպիսիք են «Անհետ կորածը» և «Ուոքեր, Տեխասի Ռենջեր»-ը, մահացել է։ Նա 86 տարեկան էր, գրում է The Hollywood Reporter-ը։ Նորիսը հինգշաբթի հոսպիտալացվել էր Հավայան կղզիներում, իսկ ուրբաթ առավոտյան նրա ընտանիքը տարածել է հայտարարություն՝ հաստատելով մահվան … Read more

Ազդում է Մոսկվայի շահերի վրա. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կասպից ծովում Իրանի նավահանգստին Իսրայելի հարվածների մասին

Իրանի Էնզելի նավահանգստի վրա հարվածների հետևանքներն ազդում են Ռուսաստանի և մերձկասպյան մյուս պետությունների առևտրատնտեսական շահերի վրա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք աճող մտահոգությամբ ենք հետևում Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների աշխարհագրության ընդլայնմանն Իրանում»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։ Նա հիշեցրել է, որ «Կասպից ծովում գտնվող իրանական Էնզելի նավահանգիստը … Read more

Վարչապետն ասաց՝ ինչ-որ մարդիկ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստերից շատ են բացակայել, բայց ինքը ոչ մեկին ներկա չի եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, վարչապետի հայտարարությունից կարող էր տպավորություն ստեղծվել, որ սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծ կա, սակայն իրականությունն այդպիսին չէ։ Նա պնդում է, որ մի շարք առանցքային հարցեր, որոնք պարտադիր կարգավորվում են ցանկացած սահմանադրությամբ, հանձնաժողովում դեռ չեն քննարկվել։ Ի պատասխան … Read more

Արա Ֆիդանյանը՝ Եվրոպոլում ՀՀ կապի սպա

Քաղաքականություն 20.03.2026 | 19:06 Արա Ֆիդանյանը մարտի 23-ից կնշանակվի Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ Հաագա)։ Այս մասին որոշումն այսօր՝ մարտի 20-ին, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը»,-նշել են ՆԳ նախարարությունից։ Ավելի վաղ, Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Արա Ֆիդանյանն ազատվել է … Read more

ՔՆՆԱՐԿՈւՄ․ Պատերազմը սաստկանում է, սպանված են Իրանի բարձրաստիճան ղեկավարներ․ ԱՄՆ-ն կբացի՞ Հորմուզի նեղուցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 20.03.2026 | 19:00 Պատերազմի 21-րդ օրը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նաինին: Իրանն արդեն կորցրել է երկրի ռազմական, քաղաքական, հոգևոր առանցքային ղեկավարներին՝ հոգևոր առաջնորդին, հետախուզության նախարարին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, հոգևոր առաջնորդի խորհրդականին, պաշտպանության խորհրդի քարտուղարին, պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին, Իսլամական հեղափոխության … Read more

ԱՄՆ-ը դիտարկում է Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման հարցը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի Խարգ կղզու օկուպացիայի կամ շրջափակման ծրագրերը Իրանի վրա ճնշում գործադրելու համար՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Իրանական նավթի արտահանման 90 տոկոսն անցնում է Խարգ կղզով։ ԱՄՆ-ն նախկինում հարվածել է կղզուն։ Հարվածի մասին հայտարարելով՝ Թրամփը … Read more

Կողմ և դեմ․ Հայկական ակումբների դիրքորոշումը լեգեոնականների լիմիտի խստացման շուրջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների հետ քննարկում է ունեցել լեգեոնականների սահմանափակման վերաբերյալ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Մարտի 16-ին ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն ու ՀՖՖ մրցումների բաժնի պետ Դավիթ Հարությունյանը հանդիպել էին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր և Առաջին խմբի 4 ակումբի ներկայացուցիչներին։ Քննարկվել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին միաժամանակ խաղադաշտում գտնվող և հայտացուցակի՝ … Read more