Հայաստանի հավաքականը հունիսին երկու ընկերական խաղ կանցկացնի Երևանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Երկու խաղերն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 29-ին Երևանում կմրցի Բելառուսի թիմի հետ։

Էդմեն Շահբազյանը UFC-ում կմենամարտի Բրենդան Ալենի հետ

UFC-ի միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը (16-5) կմենամարտի ամերիկացի Բրենդան Ալենի (26-7) հետ, հաղորդում է MMA Junkie-ն: Մենամարտը կկայանա հունիսի 6-ին ԱՄՆ-ում անցկացվելիք UFC Fight Night 278 մրցաշարում։ Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ հոկտեմբերի 4-ին՝ առաջին ռաունդում նոկաուտով հաղթելով բրազիլացի Անդրե Մունիզին։ Խառը մենամարտերում 28-ամյա Շահբազյանն անցկացրել է 21 … Read more

Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված փոքրիկը մահացել է

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Factor.am-ին հայտնեցին ԲԿ-ից: «Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը»,- հայտնում են ԲԿ-ից: Հիշեցնենք,…

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են ուրանի հարստացման համալիրի վրա

Քաղաքականություն 21.03.2026 | 13:33 Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հաղորդել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Նաթանզի միջուկային օբյեկտին․ գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նատանզի Շահիդ Ահմադի Ռոուշան ուրանի հարստացման օբյեկտը հարձակման է ենթարկվել այսօր առավոտյան», – հայտարարել է գործակալությունը։ Ռադիոակտիվ արտահոսքեր չեն եղել, և շրջակա տարածքի համար սպառնալիք չկա։ Կազմակերպությունը հավելել է, որ հարվածը խախտել … Read more

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Վարդենիսում

Հասարակություն 21.03.2026 | 17:39 ՆԳՆ սպասարկման գրասենյակը մարտի 22-ին կիրականացնի շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև հաշվառման-քննական ծառայություններ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Շրջիկ սպասարկում կիրականացվի. մարտի 22-ին` ժամը 11:30-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան

Քաղաքականություն 21.03.2026 | 17:57 Օման այցի մշակութային բաղադրիչի շրջանակներում նախարար Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան։ Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում … Read more

«Ասում են` դերասանությամբ զբաղվի, մոտդ լավ ա ստացվում, բա ո՞վ քաղաքականությամբ զբաղվի, անբաննե՞րը». Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21.03.2026 | 14:44 «Ասում են` դերասանությամբ զբաղվի, մոտդ լավ ա ստացվում, բա ո՞վ քաղաքականությամբ զբաղվի, անբաննե՞րը». Մարության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակայաին կանխատեսումները։ Երևանում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին, 24-ի երեկոյան, 25-26-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 21-ին կեսօրից հետո, 22-23-ին և 25-26-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ … Read more