Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 30-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 374 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 377,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 434 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 437,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,55 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,65 դրամ փոխարժեքով։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ իր երկրի տարածքում ընկել են ենթադրաբար ուկրաինական երկու անօդաչու սարքեր։ Այդ մասին կիրակի՝ մարտի 29-ին, հաղորդում է ֆիննական YLE հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավարևելքում՝ ծովային գոտում և Ռուսաստանի հետ սահմանի մոտ, նկատվել են մի քանի «դանդաղ շարժվող օբյեկտներ»։ Ինչպես նշում է YLE-ն, … Read more

Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 29.03.2026 | 20:19 Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել բանակցությունները, խորհրդակցությունները՝ որոշելու ստորագրման տեղը, ժամը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հարցին՝ վարչապետի այցը Ռուսաստան մինչև խորհրդարանական ընտրություններ նախատեսվո՞ւմ է, Միրզոյանը պատասխանեց․ «Վարչապետի աշխատակազմն այդ դեպքում, կարծում եմ, պատշաճ … Read more

Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում ամփոփել է Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումը։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:2 հաշվով։ Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ ընկերական խաղերը կանցկացնի ամռանը՝ Երևանում մրցելով Ղազախստանի (հունիսի 6) ու Մոլդովայի (հունիսի 9) հավաքականների հետ։

Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Ակնհայտ էր, որ սադրանք է, ինչո՞ւ ներողություն խնդրի»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հիշեցնենք՝ մարտի 26-ին միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները  պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի … Read more

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին

Քաղաքականություն 29.03.2026 | 19:15 Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գործող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ որպես պատասխան երկու իրանական բուհերի դեմ իրականացված հարձակումների։ Եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ տարածաշրջանում իր համալսարանները խուսափեն պատասխան քայլերից, ապա պետք է մինչև մարտի 30-ի կեսօր (Թեհրանի ժամանակով) դատապարտի համալսարանների ռմբակոծությունները։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում անելով … Read more

ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան

Քաղաքականություն 29.03.2026 | 18:19 ԹՐԻՓՓ-ի մասով մենք հիմա գտնվում ենք փաստաթղթերի համաձայնեցման փուլում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Հիմա մենք շարունակում ենք բանակցությունները, էլի բաներ ենք փոխանակում և արդյունքում պետք է լինի, ենթադրում եմ, ինչ-որ միջկառավարական համաձայնագրի նման մի բան, որից հետո, պատկերացրեք, կազմակերպություն հիմնադրվի՝ այդ հայ-ամերիկյան ձեռնարկությունը։ Մենք ասում … Read more

Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հասարակություն 29.03.2026 | 17:55 Մարտի 29-ին` ժամը 14։12-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին։ Փրկարարները Պարեկային ծառայողների … Read more

Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն 29.03.2026 | 16:25 Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է մայրաքաղաքում փոսալցման աշխատանքների ընթացքին։ Նա խոսել է նաև Նոր Նորքի Լվովյան փողոցում առկա փոսերի խնդրին։ «Հիմա մի խումբը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում, որոշ փողոցներ՝ Միկոյան, Գյուրջյան, իրականացնում ենք, հերթականությամբ արդեն տեղափոխվում ենք մյուս բոլոր փողոցները, ինչպես նաև վարչական … Read more