ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան

Քաղաքականություն

29.03.2026 | 18:19

ԹՐԻՓՓ-ի մասով մենք հիմա գտնվում ենք փաստաթղթերի համաձայնեցման փուլում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հիմա մենք շարունակում ենք բանակցությունները, էլի բաներ ենք փոխանակում և արդյունքում պետք է լինի, ենթադրում եմ, ինչ-որ միջկառավարական համաձայնագրի նման մի բան, որից հետո, պատկերացրեք, կազմակերպություն հիմնադրվի՝ այդ հայ-ամերիկյան ձեռնարկությունը։ Մենք ասում էինք, որ ուզում ենք այնպես լինի, որ տարվա վերջ, տարվա երկրորդ կես նույնիսկ ինչ-որ շինարարություն սկսվի, չգիտեմ՝ ինչքանով է դա իրատեսական։ Դա ցանկություն էր ամեն դեպքում»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները չեն դանդաղել․ «Ինչ փուլում նախատեսում էինք լինել, մենք այս պահին այդ փուլում ենք և աշխատանքները շարունակում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Leave a comment