Լիբանանն ու Իսրայելն այսօր ԱՄՆ-ում հանդիպում կանցկացնեն. «Հըզբոլլահ»-ի առաջնորդը Լիբանանին կոչ է արել չեղարկել այն

Լիբանանի և Իսրայելի պատվիրակություններն այսօր հանդիպելու են Վաշինգտոնում՝ Լիբանանում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններ վարելու համար, գրում է DW-ն։ Լիբանանը մարտի 2-ին մտավ Իրանի պատերազմի մեջ՝ այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը հարձակվեց Իսրայելի վրա։ Իսրսայելը պատասխանեց հարվածներով, որոնց հետևանքով արդեն սպանվել է ավելի քան 2000 մարդ, մեկ միլիոնը՝ տեղահանվել։ Իսրայելի ցամաքային ուժերը նաև ներխուժել … Read more

ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլի հնարավորությունը. CNN

ԱՄՆ-Իրան հարաբերություններում առաջընթաց չգրանցած բանակցությունները բանակցությունների վերջին խոսքը չեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է մնում շուտով անձնական բանակցությունները վերսկսելու համար, եթե հավաստիանա, որ Թեհրանը պատրաստ է ենթարկվել իր պահանջներին։ Այս մասին CNN-ին հայտնել են ԱՄՆ և տարածաշրջանային պաշտոնյաները։ Բանակցություններին ծանոթ աղբյուրի համաձայն՝ ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները ներքին կարգով քննարկում են իրանցի պաշտոնյաների հետ հնարավոր երկրորդ … Read more

Մրգաշենում սպանության գործով երկու եղբայր է ձերբակալվել, նրանցից մեկը՝ անչափահաս

Հասարակություն 14.04.2026 | 11:20 Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել են երկու եղբայր, որոնցից մեկը անչափահաս է։ Ըստ քննչական մարմնի՝ նրանք սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Ա.-ին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, իսկ կասկածյալների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ «Մրգաշենում ապրիլի … Read more

Ռոնալդուն չի բացառել, որ կմասնակցի ԱԱ-2030-ին

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի բացառել, որ կարող է մասնակցել 2030թ․ աշխարհի առաջնությանը։ «Չեմ կարող ամբողջությամբ բացառել իմ մասնակցությունը ԱԱ-2030-ին։ Եթե ես 41 տարեկանում շարունակում եմ գոլեր խփել ամեն շաբաթ, հնարավոր է, որ կարող եմ խաղալ ևս 4 տարի»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այս … Read more

Արհեստական բանականության դարաշրջանում Հայաստանի մրցունակությունը կախված է երեք առանցքային ռեսուրսից․ Մխիթար Հայրապետյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը TEDx ֆորումում հայտարարել է, որ արհեստական բանականության դարաշրջանում Հայաստանի մրցունակությունը կախված է երեք առանցքային ռեսուրսից՝ էներգիայից, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորություններից և մարդկային կապիտալից։ Նրա խոսքով՝ այս ուղղություններով հետևողական զարգացումը կարող է Հայաստանին դարձնել մրցունակ խաղացող նոր տեխնոլոգիական իրականությունում։ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» … Read more

NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.41%-ով և կազմել 4742.40 դոլար

NYMEX բորսայի ապրիլի 13-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.41%-ով և կազմել 4742.40 դոլար, արծաթի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 75.52 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.42%-ով և կազմել 2094.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New … Read more

Վենսը մանրամասներ է հայտնել Պակիստանում Իրանի հետ անցկացված բանակցություններից

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետագա ընթացքը կախված է Թեհրանից։ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Վենսն ապրիլի 11-ին և 12-ին Պակիստանում բանակցություններ էր վարել իրանցի պաշտոնյաների հետ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այդ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել։ «Գնդակն ամենաբարձր աստիճանով դաշտի իրենց կեսում է»,- ասել … Read more

ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը կես միավոր են զիջում առաջատարին

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը 6-րդ տուրից հետո ունեցավ միանձնյա առաջատար։ Իսլանդացի գրոսմայստեր Վիգնիր Վաթնար Ստեֆանսոնը 6 հնարավորից ունի 5.5 միավոր: Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը հավաքել են 5 միավոր և կիսում են 2-17-րդ տեղերը: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը հավաքել են 4.5 միավոր, իսկ Մամիկոն Ղարիբյանը, Գաբրիել Սարգսյանը, … Read more