Լավրովն ու Ֆիդանը Ուկրաինայի և Իրանի շուրջ զարգացումներն են քննարկել

Քաղաքականություն 14.04.2026 | 16:39 Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում  քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։ Ֆիդանը հաստատել է Ստամբուլում նման բանակցություններ կազմակերպելու՝ Անկարայի պատրաստակամությունը։ Նշվում է, որ Լավրովը ներկայացրել է «Կիևի ռեժիմի գործողությունների և հայտարարությունների իր գնահատականը … Read more

Իտալիայի վարչապետը հայտարարել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի դադարեցման մասին

Քաղաքականություն 14.04.2026 | 16:15 Իտալիան կասեցրել է Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում։ Այս մասին հայտարարել են վարչապետ Ջորջիա Մելոնին և դիվանագիտական ​​աղբյուրները, գրում է Le Monde-ը։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը»,- ասել է Մելոնին Վերոնայում կայացած միջոցառման ժամանակ, … Read more

Արցախի տարածքում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Քաղաքականություն 14.04.2026 | 15:03 Արցախի տարածքում ականի հերթական պայթյունն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի (Վարանդա) Աշաղի Աբդուրահմանլի գյուղում: Ադրբեջանի ականազերծման գործակալությունից (ANAMA) հայտնում են, որ պայթյունի հետևանքով զոհվել է գերատեսչության աշխատակից, 1995 թվականին ծնված Մաթիլի Մուղան։ Միաժամանակ, հաղորդվում է, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից ի … Read more

Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Մերցի հետ բանակցությունների

Քաղաքականություն 14.04.2026 | 15:55 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին՝ մասնակցելու գերմանա-ուկրաինական միջկառավարական խորհրդակցություններին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը, գրում է DW-ն։ Ուկրաինական պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի կաբինետի մի քանի անդամներ։ Խորհրդակցությունները կկենտրոնանան Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության, ինչպես նաև երկրի վերականգնման և ուկրաինացի փախստականների վերադարձի հարցերի վրա։ DW-ի թղթակցի հաղորդմամբ՝ … Read more

Ռաֆայել Հարությունյան․ Իլյա Մալինինն իմ տեսած թոփ-3 գեղասահորդների մեջ է

Ամերիկահայ անվանի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը կարծիք է հայտնել գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն Իլյա Մալինինի մասին։ Հարությունյանը 21-ամյա ամերիկացի գեղասահորդի մարզիչն է։ «Իլյան շատ տաղանդավոր և խելացի մարզիկ է։ Նա ճիշտ հասկանում է, թե ինչպես պետք է օգտագործի իր տաղանդը։ Այս Օլիմպիական խաղերից առաջ նա լավ գիտեր, թե ինչ է ուզում վերցնել իմ ասածներից։ Եվ նա … Read more

Զապորոժիեի ատոմակայանում բլեքաութ է տեղի ունեցել. ՄԱԳԱՏԷ

Քաղաքականություն 14.04.2026 | 15:19 Ապրիլի 14-ի առավոտյան ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարման՝ վերջին էլեկտրահաղորդման գծի անջատումից հետո, հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X-ում գրառմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Суспильне»-ն հայտնում է, որ «Ֆեռոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գիծը, որի միջոցով կայանն էլեկտրաէներգիա էր ստանում ուկրաինական էլեկտրացանցից, անջատվել է։ ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել է, որ … Read more

Սի Ցզինպինը Մերձավոր Արևելքում խաղաղության համար «չորս առաջարկ» է ներկայացրել

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կոչ է արել աշխարհին թույլ չտալ «վերադառնալ ջունգլիների օրենքին»։ Սա Սիի  ամենաէական մեկնաբանությունն է Մերձավոր Արևելքի անվտանգության վերաբերյալ՝ վեց շաբաթ առաջ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից ի վեր, որը տարածաշրջանը ներքաշել է հակամարտության մեջ, գրում է CNN-ը։ Սի Ցզինպինը, որը Պարսից ծոցում պատերազմին Չինաստանի արձագանքելու պարտականությունը մեծ մասամբ թողել է … Read more