Լավրովն ու Ֆիդանը Ուկրաինայի և Իրանի շուրջ զարգացումներն են քննարկել

Քաղաքականություն

14.04.2026 | 16:39

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում  քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ֆիդանը հաստատել է Ստամբուլում նման բանակցություններ կազմակերպելու՝ Անկարայի պատրաստակամությունը։

Նշվում է, որ Լավրովը ներկայացրել է «Կիևի ռեժիմի գործողությունների և հայտարարությունների իր գնահատականը ներկա փուլում։ Կողմերը քննարկել են նաև «Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու հետ կապված հարցեր»։

«Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment