«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական «Ինտերը» ներկայացրել է տնային խաղերի համար նախատեսված նոր համազգեստը, որով հանդես կգա հաջորդ մրցաշրջանում։ «Նոր համազգեստը համատեղում է դասական մանրամասները ժամանակակից և նորարարական տարրերի հետ՝ ստեղծելով մի մարզաշապիկ, որը նայում է դեպի ապագա՝ առանց կորցնելու իր կապը անցյալի հետ: Nike-ի ամենաառաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս ստեղծել ժառանգության և նորարարության կատարյալ համադրություն։ 2026/27 մրցաշրջանի … Read more

Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով

Քաղաքականություն 19.05.2026 | 16:22 Իսպանական Կատալոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ջոնաթան Անդիկին՝ իր հոր՝ Mango հագուստի ընկերության հիմնադիր ու սեփականատեր Իսակ Անդիկին սպանելու կասկածանքով։ El Pais-ի տվյալներով՝ հանգուցյալ գործարարի որդին նախկինում կասկածյալ էր ճանաչվել գաղտնի պահվող գործով: Ջոնաթանը ձերբակալվել է՝ Բարսելոնա տեղափոխվելու համար, որտեղ նա կհարցաքննվի որպես կասկածյալ, նշում է The Insider-ը։ 71-ամյա Իսակ Անդիկը մահացել … Read more

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին

Հասարակություն 19.05.2026 | 15:55 ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախագիծը միտված է առցանց միջավայրում ապօրինի խաղատների գործունեության սահմանափակմանը, կարգավորման բացերի վերացմանը և խաղային ոլորտում պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը։ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի … Read more

Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider

Քաղաքականություն 19.05.2026 | 16:04 Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։«1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն … Read more

ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 19-ին այցելել են ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արաբկիրում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Ա․ Օսիպյանի իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով։ ՄԻՊ-ը իրավապահներից պահանջում է պատշաճ հանրային պարզաբանում՝ Օսիպյանին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հիմքերի բացակայության կամ վերանալու դեպքում անձը պետք է անհապաղ ազատ արձակվի։ … Read more

Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում

Բուլղարիայի Սամոկով քաղաքում մայիսի 20-24-ին կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը: ՀԸՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմերը․ Հունահռոմեական ոճ 38 կգ Գոռ Կարապետյան 41 կգ Սևակ Մանուկյան 44 կգ Փաշա Խուդոյան 48 կգ Միհրան Թաթոյան 52 կգ Վարդան Սահակյան 57 կգ Արայիկ Խեմչյան 62 կգ Ալեքս Գևորգյան 68 կգ Պավել Նազարյան … Read more

Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում հակաօդային պաշտպանության խոշոր գործարքի շուրջ, որը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի համար՝ գնելու և համատեղ արտադրելու ֆրանս-իտալական SAMP/T Mamba հակահրթիռային պաշտպանության համակարգը, հաղորդում է Intelligence Online-ը։ Նշվում է, որ հնարավոր համաձայնագիրը, ենթադրաբար, կլինի օրակարգում՝ հուլիսին Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, գրում է … Read more