Փաշինյանը պետք է փաստեր ներկայացնի, եթե ասում է` Օսիպյանը պատերազմին չի մասնակցել․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է Արթուր Օսիպյանի կալանավորմանը՝ նշելով, որ գործի շրջանակում առկա են լուրջ հարցադրումներ։ «Երբ ծանոթանում ես հանրայնորեն հայտնի իրողություններին, ակնհայտ է, որ իրավական հիմքեր չկան այդպիսի խափանման միջոց ընտրելու համար, և կան հիմնավոր կասկածներ, որ սրա հետևում մեկ անձի մյուս նկատմամբ տրամադրվածության դրսևորման արդյունք է։ Եվ բնականաբար նման … Read more

Սամվել Կարապետյանին վերադարձվեց ՀՀ անձնագիրը, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին

Քաղաքականություն 02.06.2026 | 18:45 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը վերադարձվեց նրան, որպեսզի նա կարողանա մասնակցել ընտրություններին։ Նշենք, որ Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է, նրա անձնագիրը վերադարձնելու հարցը քննարկման առարկա էր դարձել նաև նախորդ դատական նիստի ընթացքում, իսկ թե ինչպես և որ կառույցի աշխատակիցներն են ուղեկցելու Կարապետյանին ընտրություններին, դեռ հայտնի … Read more

ՆԳՆ-ն զգուշացնում է՝ միջազգային համարներից ուղարկվող կեղծ հաղորդագրություններին չարձագանքել

Հասարակություն 02.06.2026 | 18:25 ՀՀ ՆԳՆ-ն կրկին զգուշացնում է չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով համարներից iMessage-ով պետական մարմինների անունից ուղարկվող հաղորդագրություններին։ Դրանք կարող են պարունակել պաշտոնական կայքերին նմանվող ֆիշինգային հղումներ, որոնց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել անձնական կամ բանկային տվյալներ։ «Կրկին հիշեցնում ենք՝ չարձագանքել +63, +212 կամ այլ միջազգային հեռախոսային կոդերով … Read more

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 8 մարդ է զոհվել, մինչ Թրամփը հայտարարել է ապաէսկալացիայի մասին

Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով երեքշաբթի Հարավային Լիբանանում 8 մարդ է սպանվել, այդ թվում՝ հայր ու նրա երկու երեխաները, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը համաձայնել են դադարեցնել մարտական ​​գործողությունները: «Հըզբոլլահ»-ը շարունակել է տասնյակ արկեր և անօդաչուներ արձակել Հարավային Լիբանանում գտնվող իսրայելցի զինվորների … Read more

320 դատավոր կդառնա պաշտոնակատա՞ր․ ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին

Մնացական Մարտիրոսյանը, Մասիս Մելքոնյանը, Ռուբիկ Մխիթարյանն ու մյուս բոլոր դատավորները, հնարավոր է՝ նոր Սահմանադրության ընդունումից հետո դառնան դատավորի պաշտոնակատարներ։ Այդպես է ուզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարց տվեց Փաշինյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանի պաշտոնավարման վերաբերյալ։ Տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին, նրան որակել էր որպես «տխրահռչակ»։ … Read more

ՌԴ-ն վերջնագիր է ներկայացրել Հայաստանին, աղետ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 02.06.2026 | 15:30 «Իմ պատկերացմամբ՝ ինքը թվաբանությունից շատ հեռու է և չի տիրապետում, թե ինչ ծավալի արտահանումներ են գնում Ռուսաստան»,- այս մասին Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Հայաստանը ոչ այդ փողը ունի, ոչ հնարավորություն ունի կոմպենսացնելու: Մի քանի օր առաջ հակառակն էին ասում՝ ասում էին տեխնիկական հարցեր են: Մի … Read more

Եթե որևէ ուժ ունենա բացարձակ իշխանություն, ձեզ ճղելու են, ձեր քթերից բերելու են, հարգելի՛ ժողովուրդ. Փաշոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 02.06.2026 | 15:05 «Եթե որևէ ուժ ունենա բացարձակ և անվերահսկելի իշխանություն, հարգելի քաղաքացիներ, ձեզ ճզմելու են, ձեր քթերից բերելու է, հատկապես նրանց, ովքեր ընդդիմադիր հայացքներ են ունեցել այս կամ այն թևի նկատմամբ: Ձեր քթերից բերելու են, լինելու են քաղաքական հետապնդումներ, ԱԱԾ-ն մտնելու է ձեր տները, եկեղեցու դեմ բռնությունները սաստկանալու են, ընդդիմադիրներին ծեծելու են, ձեզ … Read more

Մեկնարկել են Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթներ

Հասարակություն 02.06.2026 | 14:32 Այսօրվանից մեկնարկել են «Շիրակ Ավիա» ավիաընկերության Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները։ Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- գրված է հաղորդագրության մեջ։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Հունգարիայի նոր վարչապետը սպառնում է սահմանադրական փոփոխություններով, եթե Օրբանի նշանակած նախագահը հրաժարական չտա

Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարությունը քայլեր կձեռնարկի նախագահ Տամաշ Սուլյոկին պաշտոնանկ անելու համար, եթե նա հրաժարական չտա։ Սուլյոկը, որը 2024 թվականին ընտրվել է նախկին պահպանողական ազգայնական վարչապետ Վիկտոր Օրբանի դաշնակիցների մեծամասնությամբ խորհրդարանի կողմից, մերժել է հրաժարական տալու կոչերը, գրում է DW-ն։ Բուդապեշտում բանակցություններից հետո Մագյարը հայտարարել է, որ «անհրաժեշտ ընթացակարգեր» … Read more