Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության ստորաբաժանումները հունիսի 26-29-ը ընկած ժամանակահատվաածում բացահայտել են 249 հանցագործություն: Մասնավորապես՝ 46 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,31 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,29 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,22 դեպք՝ խարդախության,20 դեպք՝ ֆիզիկական ներգործության,15 դեպք՝ հոգեկան ներգործության,11 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ … Read more

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը միջազգային ներդրողներին ներկայացրել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Lion Finance Group-ի կազմակերպած Investor Day միջոցառմանը։ Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներն ու հեռանկարները, հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանն ու երկարաժամկետ տնտեսական աճին ուղղված բարեփոխումները։ «ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են … Read more

«Դադարեցրե՛ք դա»․ Օրբելյանի և Սեդա Սաֆարյանի վեճից հետո փաստաբանին նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Այժմ դատավարության կողմերին հարցեր են ուղղում դատավորները։  Դատավոր Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց․ «Ես կխնդրեի, որ «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը անդրադառնան այս հարցին և նաև այն հայտարարություններին, որ մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով։ Այս միտքը ինչպիսի՞ ազդեցություն կարող էր թողնել կամ ազդեցություն … Read more

Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 29.06.2026 | 13:37 Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Այժմ դատավարության կողմերին հարցեր են ուղղում դատավորները։  Էդգար Շաթիրյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հարցեր ուղղեց 2 տեղամասերի վերաբերյալ, որտեղ 20։00-ից քվեարկությունը շարունակվել է, զինվորներ են քվեարկել։ «Ինչո՞ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես վերադաս ընտրական հանձնաժողով, այս երևույթներին արձագանքել է չորս օր … Read more

Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 29.06.2026 | 13:59 Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Այժմ դատավարության կողմերին հարցեր են ուղղում դատավորները։  Դատավոր Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց․ «Ես խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում … Read more

Կայա Կալլասն ու ԵՄ պաշտոնյաները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Թուրքիա են մեկնում

Քաղաքականություն 29.06.2026 | 13:45 ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն ու երկու եվրահանձնակատարներ հունիսի 29-30-ը կայցելեն Թուրքիա՝ այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման։ Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, գրում է Daily Hurriyet-ը։ Կալլասին կուղեկցեն ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։ Այս այցը նախորդում … Read more

Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար

Քաղաքականություն 29.06.2026 | 13:12 Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով ավելի քան 1300 մահվան դեպք է գրանցվել, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է The Insider-ը։ Նա չի նշել, թե ինչ տարիքային խմբի ներկայացուցիչներ են մահացածները։ «Եվրոպան Երկրի վրա ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է համաշխարհային … Read more

Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք ունենում էինք դեպք ամուսնալուծված ընտանիքներում, երբ երեխաները՝ անչափահաս, մի ծնողի խնամքին էին, իսկ ծրագրին դեռևս դիմում էր մյուս ծնողը, և այս դեպքում մենք ունեինք խնդիր, քանի որ մինչ այս փոփոխությունը անչափահաս երեխան քանի դեռ իր իրավունքը հավաստագիր ստանալու չէր իրացրել որևէ ծնողի հետ, մյուս ծնողը չէր կարողանում դիմել։ Այժմ կարգավորումն այնպես է, որ եթե … Read more

Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն 29.06.2026 | 13:02 Քննչական կոմիտեում ավարտվել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին Կոմիտասի պողոտայում Ռ.Ս.-ի սպանության դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ Ռ.Ս.-ի սպանությունը Ա.Խ.-ի օժանդակությամբ կատարել է դատապարտված Ա.Ս.-ն․ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Խ.-ի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության

Բռնակցված Ղրիմի Նեկրասովկա գյուղը, օկուպացված Դոնեցկը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի որոշ հատվածներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, գրում է Current time-ը։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել է Դոնեցկում էլեկտրաէներգիայի անջատման մասին: «Крымский ветер»-ը հաղորդել է, որ բռնակցված Ղրիմի Նեկրասովկա գյուղի մոտ գտնվող ենթակայանը, … Read more