Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ

Արմավիրի մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփիար Սարգսյանը՝ մարզում ՆԳՆ ոստիկանության առաջին կիսամյակի աշխատանքն ամփոփելիս։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության … Read more

ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը

Քաղաքականություն 10.08.2026 | 23:23 Երևանում 2024 թվականին բարեկարգված և վերանորոգված 70 բակային տարածքների ու խաղահրապարակների ուսումնասիրությամբ ԹԻՀԿ-ն խնդիրներ է արձանագրել աշխատանքների որակի, անվտանգության, կանաչապատման, գնումների թափանցիկության և բնակիչների մասնակցության ոլորտներում։ «Որքանո՞վ են Երևանի բարեկարգված բակերն ու խաղահրապարակները որակյալ, անվտանգ և համապատասխան բնակիչների կարիքներին։ ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանում 2024 թվականին բարեկարգված և վերանորոգված 70 բակային տարածք … Read more

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն

Քաղաքականություն 10.08.2026 | 22:57 Կոլումբիայի արևմտյան հատվածում երկուշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 111 մարդ, ևս 87-ը վիրավորվել են։ Մի շարք քաղաքներում շենքեր են փլուզվել, իսկ փլատակներում դեռ մարդիկ կան։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է … Read more

Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու

Քաղաքականություն 10.08.2026 | 23:10 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի Ղազախստան՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի օգոստոսի 12-14-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ … Read more

Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և օգոստոսի 9-ին կազմել 1900.74 մետր։ Այն 15 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 52 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել … Read more

ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ

Քաղաքականություն 10.08.2026 | 22:12 ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ վերահաստատել են խաղաղության գործընթացի շարունակականության, տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության խորացման իրենց հանձնառությունը։ «Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և … Read more

ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց

Քաղաքականություն 10.08.2026 | 21:57 ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է «Ռոդինա» կուսակցության հայցը՝ «Յաբլոկո» կուսակցությանը Պետդումայի ընտրություններից հանելու վերաբերյալ։ «Ռոդինան» կուսակցությանը մեղադրել էր հեղինակային իրավունքների խախտման, ապօրինի նախընտրական քարոզչության և ծայրահեղականությանը աջակցելու մեջ։ Meduza-ի փոխանցմամբ՝ դատարանում «Ռոդինայի» ներկայացուցիչը «Յաբլոկոյի» հակապատերազմական դիրքորոշումը ներկայացրել է որպես ծայրահեղականության և Ռուսաստանի տարածքային ամբողջականության խախտման կոչեր։ Հայցում որպես հեղինակային իրավունքի խախտումներ … Read more

Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ «Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։ … Read more

Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը

Ֆուտբոլի Հայաստանի 35-րդ առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները: Տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի», փոխչեմպիոն «Նոայի», «Փյունիկի», «Ալաշկերտի», «Գանձասարի» ու առաջնության նորեկ «Սարդարապատի» համար: Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 2:1 Ալիունե Նդուր, 22, Բերնարդո Օլիվեիրա Դիաս, 81 – Միգել Ռաջանի Կարդոսո, 31 «Արարատ» – «Սարդարապատ»՝ 1:2 Վարազդատ Հարոյան, 79 – Լևոն … Read more

Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։27-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնոցավան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։ … Read more