Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և օգոստոսի 9-ին կազմել 1900.74 մետր։ Այն 15 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 52 սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1.821 մլն խմ ջուր, իսկ հունվարի 1-ից օգոստոսի 9-ը ներառյալ՝ 165.455 մլն խմ։

Սևանա լճից օգոստոսի 3-9-ը, Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալներով, բաց է թողնվել 11.206 մլն խմ ջուր։ Հուլիսի 2-ից օգոստոսի 9-ը ներառյալ լճից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 30.533 մլն խմ։

Leave a comment