Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանադրության փոփոխության նախագիծը նախ պետք է հրապարակվի և դրվի հանրային լայն քննարկման, որից հետո միայն կանցնի խորհրդարանական և հանրաքվեի ընթացակարգերը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը ցանկանում է նախագծի շուրջ երկարատև և լայն քննարկում իրականացնել, որպեսզի քաղաքացիները կարողանան ծանոթանալ, առաջարկել փոփոխություններ, որից հետո նախագիծը կներկայացվի … Read more

Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա

Քաղաքականություն 12.08.2026 | 20:30 Չինաստանի հետ կապ ունենալու մեջ կասկածվող հաքերները բաց կոդով արհեստական բանականության գործակալների միջոցով կիբեռհարձակում են իրականացրել Թայվանի պետական համակարգերի դեմ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իսրայելական Dream կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունները։ Հետազոտողների տվյալներով՝ հարձակման ընթացքում օգտագործվել է մինչև ութ ԱԲ գործակալ, որոնք գրեթե ինքնուրույն գործել են որպես համակարգված կիբեռխումբ։ Հուլիսի … Read more

ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկ տարի է անցել Վաշինգտոնում Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, բայց փաստաթուղթը վերջնական ստորագրված չէ։ Բաքուն հիմնական խոչընդոտ է համարում ՀՀ Սահմանադրությունը, քանի որ Մայր օրենքի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է «Հայկական ԽՍՀ-ի և  Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը երեկ հայտնեց՝ նոր Սահմանադրության … Read more

Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ

Հասարակություն 12.08.2026 | 19:50 Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։ Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ անչափահասը սոցիալական … Read more

Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է

Քաղաքականություն 12.08.2026 | 20:04 Կոլումբիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո երկրից սուրճի արտահանումը «գրեթե դադարեցվել է», հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սուրճի արտահանողների ազգային ասոցիացիայի ղեկավար Գուստավո Գոմեսին։ Երկրաշարժը խաթարել է երկրի գլխավոր՝ Բուենավենտուրա նավահանգստի աշխատանքը, ինչպես նաև փակել ճանապարհներ, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի ափ տանող կարևոր երթուղին։ Այլ նավահանգիստներում լուրջ խափանումներ չեն արձանագրվել, սակայն սուրճի … Read more

Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ

Քաղաքականություն 12.08.2026 | 19:36 Ռուսական «ստվերային նավատորմի» Caroline Bezengi լվանավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ, հայտնել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO), գրում է DW-ն։ IMO-ի ներկայացուցիչների խոսքով՝ նավթային հետքը ներկայում լողում է Օմանի Ջազիրաթ ալ-Քիբլիա կղզուց հյուսիս-արևելք: Աղտոտումն արդեն հասել է մայրցամաքային հատվածին: Օմանի կառավարությունը նավթային հետքի մակերեսը գնահատում է 400 քառակուսի կիլոմետր: … Read more

Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու

Օգոստոսի 8-ին Հրազդանում տեղի ունեցավ «Firebird AI»-ի և տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի համագործակցությամբ կառուցված ԱԲ գործարանի պաշտոնական բացումը։ Բացման օրը, թերևս ոչ պատահականորեն, համընկավ ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական Խաղաղության գագաթնաժողովի և ԱՄՆ-ՀՀ համատեղ հռչակագրի ստորագրման ամսաթվի հետ։ Հենց 2025-ի օգոստոսի 8-ին էր ստորագրվել ԱՄՆ-ի և ՀՀ-ի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիրը ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում … Read more

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Հասարակություն 12.08.2026 | 19:20 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սվաճյան 12 շենքի դիմաց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։ Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը աղիքային … Read more

Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ

Օգոստոսի 7-ի գիշերը ոստիկանություն բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Եղեգնաձորի բնակչուհին հայտնել է, որ նախորդ օրը իրենց տան դուռն ու պատուհանը փակ լինելու պայմաններում տուն են մտել և գողացել 35 հազար դրամ։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի օպերատիվ խումբը պարզել է, որ տուն մուտք գործելու համար օգտագործվել է … Read more

Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 12.08.2026 | 18:27 Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը և Հայկ Ֆարմանյանն անդրադարձել են մաքսային ծառայության ոլորտում առկա խնդիրներին և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կիրառվող հնարավոր երկակի ստանդարտներին։ Արամ Վարդևանյանը նշել է, որ իշխանական պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին վերջին 10 տարիներին մաքսային ոլորտում առկա համակարգային … Read more