Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է

Քաղաքականություն

12.08.2026 | 20:04

Կոլումբիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո երկրից սուրճի արտահանումը «գրեթե դադարեցվել է», հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սուրճի արտահանողների ազգային ասոցիացիայի ղեկավար Գուստավո Գոմեսին։

Երկրաշարժը խաթարել է երկրի գլխավոր՝ Բուենավենտուրա նավահանգստի աշխատանքը, ինչպես նաև փակել ճանապարհներ, այդ թվում՝ Խաղաղ օվկիանոսի ափ տանող կարևոր երթուղին։ Այլ նավահանգիստներում լուրջ խափանումներ չեն արձանագրվել, սակայն սուրճի փոխադրումը դեպի հյուսիս դժվարացել է բեռնատարների պակասի պատճառով։

Գոմեսի խոսքով՝ անգամ ճանապարհների և նավահանգստի աշխատանքի վերականգնումից հետո սպասվում են սուրճի առաքումների ուշացումներ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին Կոլումբիայում 7,4 մագնիտուդքվ երկրաշարժ էր տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է 220-ի։ Երկրաշարժը, ըստ հաղորդումների, հասել է նաև Կալի, Պերեյրա, Կիբդո և Մանիսալես քաղաքներ, որոնք գտնվում են երկրի հիմնական սուրճարտադրող շրջաններում։

Leave a comment